Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը շարունակում է նվազել ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը շարունակում է նվազել միջազգային արժութային շուկաներում ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում։

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` 2014 թվականի օգոստոսին Ռուսաստանից Հայաստան բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակներով ստացված տրանսֆերտները նվազել են 2013 թվականի օգոստոսի համեմատ 7.7 տոկոսով` կազմելով մոտ 161.6 մլն դոլար։
Միաժամանակ, Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը նկատվում է արդեն երրորդ ամիսն անընդմեջ։ Այսպես, դեպի Հայաստան ռուսական տրանսֆերտների հոսքը հունիսին նվազել է 4.6 տոկոսով, հուլիսին` 6.6 տոկոսով, իսկ օգոստոսին անկումը կազմել է 7.7 տոկոս։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատականով` ռուբլին արժեզրկվել է ավելի քան 10 տոկոսով, ինչը և ազդել է տրանսֆերտների ծավալի, դրանց արժեքի վրա, քանի որ միջոցներն ի սկզբանե ուղարկվում են ռուբլով։ «Տրանսֆերտների կրճատման պատճառը ռուբլու արժեզրկումն է, չեմ կարծում, թե մեր հայրենակիցներն ավելի քիչ միջոցներ են սկսել ուղարկել իրենց հարազատներին»,– ասաց Ասատրյանը։

Ռուբլու արժեզրկումը միջազգային շուկաներում 2014 թվականին պայմանավորված է բազմաթիվ գործոններով, դրանց թվում` Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը, հակառուսական պատժամիջոցները, նավթի գների նվազումը, կապիտալի անդադար արտահոսքը և այլն։

Տարեսկզբից դոլարի նկատմամբ 17 տոկոսով էժանացած ռուբլին շարունակել է անկումը, և սեպտեմբերի 26–ի դրությամբ հասել է դոլարի դիմաց 39 ռուբլի պատմական նվազագույնին, իսկ երկուշաբթի` հոկտեմբերի 6–ին, մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 40 ռուբլին մեկ դոլարի դիմաց։ Միաժամանակ, ռուբլու թուլացումը նկատվում է զարգացող երկրների այլ արժույթների հետ միաժամանակ, ինչին նպաստում են ԱՄՆ ԴՊՀ դրամային քաղաքականության շուտափույթ խստացման ակնկալիքները։

Այսպես, Հայաստանում ռուսական ռուբլին տարեսկզբից նվազել է միջինը 15 տոկոսով, և հոկտեմբերի 6–ի տվյալներով, դրամի նկատմամբ ռուբլու միջին շուկայական արժեքը կազմել է 10.27 դրամ մեկ ռուբլու համար` տարեսկզբի 12.26 դրամի դիմաց։

Հարկ է նշել, որ ռուսական փոխանցումների հոսքը Հայաստան ամենազգալին է այլ երկրների շարքում։ Մասնավորապես, հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալում դրանց բաժնեմասը 2014 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է 87 տոկոս։

Հայաստան ուղղված մասնավոր ընդհանուր տրանսֆերտներն օգոստոսին կազմել են մոտ 185.7 մլն դոլար` 2013 թվականի օգոստոսի համեմատ նվազելով 5.8 տոկոսով։ Միաժամանակ, համախառն տրանսֆերտների կրճատումը հուլիսին կազմել է 4.4 տոկոս։

Դրամական փոխանցումները Հայաստանի տնտեսության համար արտասահմանյան ներդրումներին զուգընթաց երկրի տնտեսական աճի հիմնական գործոններից են։ ԿԲ–ի տվյալներով` 2013 թվականին Հայաստան ուղղված դրամական փոխանցումները կազմել են 1 869.7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17.3 տոկոսը։

Ասատրյանի խոսքով` Հայաստանի տնտեսության զարգացման միջին տեմպերի համար, իսկ դա, ըստ նրա, 6-7 տոկոս է, անհրաժեշտ է միջինը 10-15 տոկոսի տրանսֆերտների և ներդրումների տարեկան աճ։ Միաժամանակ, 7 ամիսներին տրանսֆերտների կրճատումը կազմել է մոտ 3 տոկոս։ «Դա կարող է էապես հարվածել հայկական տնտեսությանը»,– կարծում է փորձագետը։

Հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում մի շարք միջազգային ֆինանսական կառույցներ սրբագրել են իրենց կանխատեսումները Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ դեպի նվազում` դա ուղղակիորեն կապելով ռուսական տնտեսության տեմպերի աճի դանդաղման հետ ԵՄ–ի պատժամիջոցների պատճառով։

Մասնավորապես, Moody’s–ի վերջին կանխատեսմամբ, Հայաստանի ՀՆԱ աճը 2014 թվականին կկազմի 2.1 տոկոս (3,2%–ի փոխարեն), ԱՄՀ–ի կանխատեսմամբ` 2.6 տոկոս (4,3%), ԶԱԲ–ի կանխատեսմամբ` 3,8% (4,8%), ՎԶԵԲ–ի կանխատեսմամբ` 3 տոկոս։ Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ 5–տոկոսանոց աճ։ Միաժամանակ, 2014 թվականի պետբյուջեի շրջանակում հայկական տնտեսության աճը 2014 թվականին կազմել է 5.2 տոկոսի չափով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img