«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» տրամադրում է ուսանողական վարկեր

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուսանողների վարրկավորման պետական ծրագիրը ՀՀ Կառավարության կողմից ներդրվել է 2013թ. գարնանը: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ծրագրին է միացել 2013թ. ամռանը, իսկ արդեն սեպտեմբերին Բանկը տրամադրել է առաջին վարկերը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«21-րդ դարում յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի ստանալ կրթություն, սակայն դա բոլորին հասանելի չէ: Ուստի ողջունելի է, որ մեր պետությունը նախաձեռնել է երկրի ԲՈՒՀ-երում ուսման վարկավորման ծրագիրը», – հայտնեց Մանրածախ վարկավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Էդուարդ Կարապետյանը:

Նրա խոսքերով` ծրագրի մեկնարկից առ այսօր բանկը վարկեր է տրամադրել Հայաստանի Ճարտարագիտական, Գյուղատնտեսական և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանների ուսանողներին: Որոշ բանկեր նախկինում էլ են տրամադրել ուսանողական վարկեր սեփական միջոցներից, սակայն ավելի վատ պայմաններով, քան այսօր առաջարկում է պետությունը: Այս ծրագիրը սուբսիդավորում է անգամ վարկի սահմանված տոկոսադրույքը: Օրինակ՝ եթե ուսանողը գերազանցիկ է, ապա պետության մասնաբաժինը վարկի տոկոսադրույքում աճում է մինչև 3%, մյուսների դեպքում՝ 2%: Ինչպես երևում է, լավ ուսումը իր մեջ նույնպես կրում է որոշակի նյութական խթան:

Կարապետյանը կարևորեց մեկ էական խնդիր` կապված վարկի ձևակերպման հետ, այն է` վարկի դիմաց երաշխավորների ընտրությունը: Ուսանողական վարկի ձևակերպման պահին երաշխավորը չպետք է ունենա սեփական խոշոր վարկեր: «Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք ստանալ ուսանողական վարկ ձեր երեխայի ուսման համար, սակայն արդեն ունեք գործող վարկ, ապա վարկի գծով վճարումները չպետք է գերազանցեն ձեր աշխատավարձի 40%-ը, և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում վարկը կտրամադրվի 1-2 օրում»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքերով` մյուս սպառողական վարկերի համեմատ ուսանողական վարկը քիչ ռիսկային է: «Մեր երեխաների կրթության և զարգացման մեջ կատարված ներդրումները կարևորագույներից են, և հետագայում դրանք անկասկած կփոխհատուցվեն»:

Ուսանողների վարկավորման պետական ծրագրի համաձայն վարկերը տրամադրվում են 16-ից 30 տարեկան ՀՀ ուսանող քաղաքացիներին`  բակալավրիատում կամ մագիստրատուրայում ուսման վճարման համար: Վարկի առավելագույն ժամկետն է 10 տարի, ընդ որում` առաջին 4 տարին ուսանողը մարում է միայն վարկի տոկոսագումարը: Ուսումնառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ:

Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 12%, որտեղ տոկոսները հաշվարկվում են վարկի մայր գումարի մնացորդի վրա: Վարկի առավելագույն գումարը կազմում է 1,800,000 ՀՀ դրամ, ընդ որում` յուրաքանչյուր տարվա գումարը կազմում է 450,000 ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ ուսանողական վարկերը տրամադրվում են առնվազն 2 անձի երաշխավորությամբ, որոնք պետք է լինեն ամսական կայուն եկամուտ ունեցող ՀՀ քաղաքացի և/կամ իրավաբանական անձ, ընդ որում` երաշխավորներից առնվազն մեկը պետք է հանդիսանա ուսանողի ծնողը, նույնիսկ եթե նա չի աշխատում (որպես երրորդ երաշխավոր` զրոյական եկամտով):     –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img