«Խաղաղություն, աշխատանք, բանկ» մանկական նկարի մրցույթ է անցկացվել Առէկսիմբանկում

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Քաղաքի տոնի առթիվ Առէկսիմբանկում «Խաղաղություն, աշխատանք, բանկ» մանկական նկարի մրցույթ է անցկացվել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթն անցկացվել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում, որը նախաձեռնել են ՀՀ ԿԲ–ն և Բանկերի միությունը: Մրցույթում մասնակցել են բանկի աշխատակիցների 2-ից 14 տարեկան 30-ից ավելի երեխա:

«Մրցույթից առաջ հարցրի երեխաներին, թե ինչ է իրենց համար աշխատանքն ու խաղաղությունը: Նրանք պատասխանեցին` երբ չկա պատերազմ` դա խաղաղություն է, իսկ աշխատանքը` դա մեր ծնողների աշխատանքն է բանկում», – ասել է մրցույթի կազմակերպիչ` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի գծով Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան։

«Ամենակարևորը` երեխաները գիտակցում են, որ աշխատանքը չի կարող լինել առանց խաղաղության, և երեխաների գրեթե բոլոր նկարներին պատկերված էին խաղաղության խորհրդանիշեր՝ աղավնի, արեգակ, ծիածան, երկինք, Հայաստանի դրոշն ու այն շենքը, որտեղ աշխատում են մայրիկն ու հայրիկը»,– ավելացրեց նա:

Ավագ խմբում առաջին տեղը կիսել են «Մարտունի» մասնաճյուղից տասներեքամյա Տիգրան Ղազարյանն և Երևան քաղաքից տասնմեկամյա Արսեն Պետրոսյանը: Նրանց հաջողվել էր գեղարվեստորեն ներկայացնել սեփական գաղափարը:

«Մենք անպայման կպահպանենք այդ նկարները բանկի արդեն 17-ամյա պատմության համար, հնարավոր է նաև հրատարակենք գունագեղ օրացույցներ և դպրոցական օրագրեր մեր հրաշալի ու տաղանդավոր երեխաների վառ նկարներով»,- ամփոփել է Մարկովան:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թ.-ին: Բանկը «Գազպրոմբանկ» ռուսական խոշորագույն բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է:
Բանկի ակտիվները 2014թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 146,5 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 124,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 82,6 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ 21,9 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 547,6 մլն դրամ, ինչը 56,13 տոկոսով ավել է 2013 թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշից ($1- 412.51 դրամ): -0

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img