Անհայտ անձինք սպանել են հայաստանյան բանկերից մեկի գանձապահին. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Կոտայքի մարզի Առինջ գյուղում կնոջ ներկայությամբ  սպանել են «Ինեկոբանկի» գլխավոր գանձապահ, 55-ամյա Լևոն Ավետիսյանին, հայտնում է pastinfo.am գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն, Ավետիսյան ամուսինները ենթարկվել են հարձակման իրենց  BMW մակնիշի ավտոմեքենայով  տուն վերդառնալիս։

«Անհայտ անձինք դիմահար արձակված կրակոցով սպանել 55-ամյա Լևոն Ավետիսյանին, նրա կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց…  Հարձակում կատարողները եղել են երկուսով. մեկը դիմակով, մյուսը՝ գլխարկով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից 7 դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img