ՎԶԵԲ–ը մտադիր է հաստատել Հայաստանի հետ համագործակցության օրակարգը. Բանկի նախագահի առաջին տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մտադիր է հաստատել Հայաստանի հետ համագործակցության օրակարգը, ասել է ՎԶԵԲ–ի նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հայտնեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, Բենեթը նշեց, որ Հայաստանի նոր զարգացումների և իրողությունների կապակցությամբ բանկը մտադիր է հաստատել համագործակցության օրակարգը և դրա իրագործման հետագա ուղիները։

Նա նշել է նաև, որ ՎԶԵԲ-ի համար արդիական են մնում Հայաստանում տեղական արժույթով ռեսուրսների հասանելիության բարձրացումը, մունիցիպալ ենթակառուցվածքների բարելավումը, ֆինանսական միջնորդությունների ընդլայնումը:

Կարեն Ճշմարիտյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ առաջիկայում տարբեր ոլորտներում ավելի խորը համագործակցության հնարավորություններ կլինեն:

Ճշմարիտյանը նշել է, որ անկախ ԵՏՄ անդամ դառնալու հանգամանքից` Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրոպական Միության հետ:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ համատեքստում ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի անկախացումից մինչ օրս երկրում իրականացրել է 731 մլն եվրոյի 130 ծրագիր։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img