ՎՏԲ-Հայաստան Բանկն ու VISA ընկերությունն ամփոփել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ու VISA ընկերությունն ամփոփել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» մարկետինգային արշավի արդյունքներն ու խաղարկություն են կազմակերպել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում:

«Ամառը ՎՏԲ-ի հետ» արշավն անցկացվել է ՎՏԲ-Հայաստան բանկի Visa քարտապանների շրջանում այս տարվա հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:Ակցիային մասնակցել և Մալթայի ուղեգիր կարող էին շահել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ովքեր ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեին քարտով Հայաստանի և նրա սահմաններից դուրս ցանկացած առևտրի և սպասարկման կետերու: Նրանք ավտոմատ կերպով ստանում էին բոնուսային միավորներ` ըստ կատարված գնումների չափի և դառնում ակցիայի մասնակից:

Գնումների կամ ծառայությունների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում էր 2 բոնուսային միավոր, ՀՀ տարածքում և արտասահմանում այլ բանկերի առևտրի և սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց` 1 միավոր: Միաժամանակ, մեկ գործարքի համար հաճախորդը կարող էր ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր:

«Մարկետինգային արշավն անցկացվել է անկանխիկ գործառնությունները խթանելու և ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa ժամանակակից վճարային քարտերի ֆունկցիոնալության մասին Հայաստանի սպառողների իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով», – նշեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:

Նրա խոսքով՝ արշավի արդյունքներով գրանցվել է վճարումների թվի և ծավալների աճ ինչպես առևտրային ցանցում, այնպես էլ` համացանցում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններն ավելի հաճախ են օգտագործում քարտերը անկանխիկ վճարումների լայն շրջանակի համար, և օրեցօր քարտերը վճարման ավելի սովորական միջոց են դառնում Հայաստանի սպառողների համար:

Կովկասյան տարածաշրջանի երկրներում Visa ընկերության տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեն հայտարարեց, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մարկետինգային ակցիաները, որոնք ուղղված են անկանխիկ վճարումների խթանմանը, արդյունավետ են որպես դրանց հանրաճանաչության գործիք:

«Մասնավորապես, «Ամառը ՎՏԲ-ի հետ» և «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» մարկետինգային արշավները բազմաթիվ անգամ ապացուցել են իրենց արդյունավետությունը՝ դառնալով բանկի հաճախորդների և ձմռան ու ամռան անփոխարինելի «ուղեկիցը»: Նմանատիպ արշավներն օգնում են արագացնել կանխիկ վճարումներից անկանխիկ վճարումների անցումն ու հասանելի դարձնել անկանխիկ վճարումները ավելի մեծ թվով մարդկանց համար», – ասաց Կամխաձեն:

Նա տեղեկացրեց, որ Visa-ի տվյալներով՝ 2014 .-ի երկրորդ եռամսյակի վերջում, 2013թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, առևտրային ցանցում շրջանառության աճը կազմել է 26 տոկոս, առևտրային ցանցում գրանցված շրջանառության հարաբերակցությունը ընդհանուր ծավալի, այդ թվում նաև կանխիկի նկատմամբ 2014թ.-ի երկրորդ եռամսյակում գերազանցել է 10 տոկոսը:

Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի` առավել քանակությամբ միավորներ հավաքած 100 հաճախորդների շրջանում խաղարկվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից տրամադրվող 100 մրցանակները, որոնց թվում են տեխնիկայի գնման 50 վկայագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 վկայագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակը (ուղևորություն երկու անձի համար դեպի Մալթա) հանձնվել է Գայանե Բաբայանին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի տվյալներով՝ ակցիա անցկացման ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով իրականացված անկանխիկ գործառնությունների թիվն ավելացել է 50 տոկոսով, ընդ որում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով գրանցված շրջանառությունն ավելացել է 66 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով իրականացված գործառնությունների միջին թիվը արշավի անցկացման ընթացքում կազմել է օրական 10 000 գործառնություն:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում։ Բանկն ունի երկրում ամենախոշոր մասնաճյուղային ցանցը՝ 67 մասնաճյուղ:

2014թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 306,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 1,38 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 260,8 մլրդ դրամ (1,58 տոկոսի անկում), ընդհանուր կապիտալը՝ 45,6 մլրդ դրամ (22,44 տոկոսի աճ), վարկային ներդրումները՝ 224,3 մլրդ դրամ (2,53 տոկոսի աճ): Բանկի շահույթը երրորդ եռամսյակում կազմել է 870,8 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 78,3 տոկոսով  ($1–ը` 409,69 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հուլիսին գրանցվել է 4,5% գնաճ

2026 թվականի հունվար-հուլիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գներն աճել են 4,5%-ով

Հայաստանը ՎԶՄԲ–ից 170,3 մլն եվրոյի վարկ կներգրավի տնտեսական վերափոխման նպատակով

Վարկային միջոցներն ուղղվելու են մրցակցային միջավայրի բարելավմանը և Հայաստանում ներդրումների ներհոսքի խթանմանը

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվներն առաջին կիսամյակում գերազանցել են 905 մլրդ դրամ, տարեսկզբին գրանցվել է 5.12% աճ

Ակտիվների կառուցվածքում զգալի մաս (75.32%) զբաղեցնում են հաճախորդներին տրամադրված վարկերը և այլ փոխառությունները, լիզինգային գործառնությունները, որոնց ծավալը 2026 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 681.76 մլրդ դրամ

ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշումը

Հայաստանի Կենտրոնական բանկը տոկոսադրույքը թողել է անփոփոխ, քանի որ դեռևս չի արձանագրում գնաճային սպասումների շեղում թիրախային մակարդակից, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:

ՀԲՄ ղեկավարն ակնկալում է Հայաստանի բանկերի կողմից կանխիկ ռուբլու ընդունման հետ կապված իրավիճակի կարգավորում

Ազատյանի խոսքով՝ մայիսին Ռուսաստանի բանկը ֆինանսական կազմակերպություններին խորհուրդ է տվել ուժեղացնել վերահսկողությունը խոշոր չափի կանխիկ միջոցների ընդունման ժամանակ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img