«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է հայկական բանկերի` 2014 թվականի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է հայկական բանկերի` 2014 թվականի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքում առաջատարների հնգյակում են հայտնվել հետևյալ բանկերը՝ 1. Ամերիաբանկ, 2. Անելիք բանկ, 3. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, 4. Արդշինինվեստբանկ, 5. ՎՏԲ-Հայաստան Բանկ:

Հարկ է նշել, որ 2014 թ.-ի երրորդ եռամսյակում «ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշում առկա 21 առևտրային բանկերից միայն 10 –ի մասին է հաղորդագրություններ հրապարակվել մամուլում:

Այսպիսով՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում վարկանիշային բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 1 999,7՝ նախորդ եռամսյակի ցուցանիշի նկատմամբ կրճատվելով 19,5 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2014 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 2483,9)։

Միաժամանակ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի ԸՎՑ-ն աճել է 2,7 տոկոսով (2013 թ.-ի երրորդ եռամսյակում բոլոր բանկերի ԸՎՑ-ն կազմել է 746,31)։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը 2014 թվականի երրորդ եռամսյակում,նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 1561,2 -ից մինչև 1843,1 (2013 թ.-ի երրորդ եռամսյակում ԸՎՑ-ն կազմել է 446,4): Ընդ որում` հինգ առաջատար բանկերին բաժին է հասել մամուլի տեղեկատվության ընդհանուր ծավալի 92 տոկոսը (2014 թ.-ի երկրորդ եռամսյակում՝ 91 տոկոս, իսկ 2013 թ.-ի երրորդ եռամսյակում՝ 69 տոկոս):

Երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում, ինչպես նաև 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում, առաջատար դիրքը զբաղեցնում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 42,4 տոկոս: Միաժամանակ բանկի ԸՎՑ-ն կազմել է 848,28՝ նախորդ եռամսյակի ցուցանիշի համեմատ ավելանալով 30,3 տոկոսով, իսկ 2013 թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ այն ավելացվել է 7,2 անգամ:

Առաջատար բանկին հաջորդում է Անելիք Բանկը՝ մամուլի վարկանիշում ունեցած 18,5 տոկոսանոց մասնաբաժնով և 369,1 ԸՎՑ-ով՝ 2014 թ.-ի երկրորդ եռամսյակում գրանցված 74,5-ի և 2013 թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված 87,1-ի դիմաց, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ 11,5 տոկոս մասնաբաժնով, և 230,6 ԸՎՑ-ով՝ համապատասխանաբար 397,6-ի և 105,1-ի դիմաց, Արդշինինվեստբանկը՝ 10,6 տոկոս մասնաբաժնով և 212,7 ԸՎՑ-ով՝ համապատասխանաբար 20,5-ի և 38,5-ի դիմաց, ՎՏԲ-Հայաստան ԲԱՆԿԸ՝ 9,1 տոկոս մասնաբաժնով և 182,3 ԸՎՑ-ով՝ համապատասխանաբար 417,7-ի և 97,8-ի դիմաց:

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում #03(19), 2014 թվականի III եռամսյակ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում բանկային տոկոսադրույքները դանդաղ  են արձագանքում ԿԲ տոկոսադրույքի նվազեցմանը․ կարգավորիչ

Կարգավորողը նշում է, որ հաշվետու ժամանակահատվածում տնտեսության առանձին հատվածներում բարձր ակտիվության ֆոնին պահպանվել է վարկավորման բարձր պահանջարկը

«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» նվաճեց ֆուտզալի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը՝ նախնական փուլում տանելով երեք անընդմեջ հաղթանակ

ML Fashion-ի 500 մլն դրամի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում (ՎԻԴԵՈ)

Հայկական նորաձևության մանրածախ շուկայում գործող «ML FASHION» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում:

ՀՀ ԿԲ–ն նշել է գնաճի արագացման պատճառները՝ հունիսի մինչև 5,1%

ԿԲ գնահատմամբ՝ գնաճի արագացման գործում նշանակալի ավանդ են ունեցել պարենային համաշխարհային շուկաներից եկող գնային ճնշումը և տեղական արտադրության ապրանքների գների աճը

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր (ՎԻԴԵՈ)

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում պաշտոնապես բացվել է արհեստական բանականությամբ, ռոբոտատեխնիկայով և նորագույն լուծումներով համալրված տարածաշրջանում եզակի լոլիկի ջերմոցային համալիր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img