Հայկական դրամի փոխարժեքի տատանումը բնական է և չպետք է մտահոգի սպառողներին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի փոխարժեքի տատանումը բնական է և չպետք է մտահոգի սպառողներին, երեքշաբթի լրագրողներին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

«Զարմանալի կլիներ, եթե տատանումներ չլինեին, քանի որ Հայաստանը լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարում, ինչը տատանումներ է ենթադրում: Եթե շաբաթվա ընթացքում տատանումը չի գերազանցում 3 տոկոսը, ապա սպառողները չպետք է դրան մեծ ուշադրություն դարձնեն, իսկ փորձագետների համար դա միայն իրավիճակը վերլուծելու առիթ է», – ասաց Մեսրոպյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ազգային արժույթի փոխարժեքի տատանումը չի գերազանցել անգամ 1,5 տոկոսը, ինչի կապակցությամբ փորձագետը «դեռ մտահոգվելու առիթ չի տեսնում»:

ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանի արժութային շուկայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերին կազմում էր 1 դոլարի դիմաց 408,80 դրամ՝ օգոստոսի համեմատ նվազելով 0,16 տոկոսով: Հայկական դրամը տարեսկզբին արժեզրկման միտում էր ցուցադրում: Դրամի արժեզրկումը շարունակվեց մինչև ապրիլ, մասնավորապես՝ 2014 թ.-ի հունվարին դոլարի փոխարժեքը կազմեց 1 դոլարի դիմաց 407,35 դրամ, փետրվարին այն բարձրացավ՝ 1 դոլարի դիմաց դառնալով 411,54 դրամ, մարտին կազմեց 411,04 դրամ, իսկ 2014 թ.-ի ապրիլին բարձրացավ՝ հասնելով 414,31 դրամի: Դրանից հետո դրամը սկսեց աստիճանաբար ամրապնդվել, և մայիսին դոլարի փոխարժեքը նվազեց՝ 1 դոլարի դիմաց դառնալով 413,32 դրամ, հունիսին կազմեց 410,90 դրամ, հուլիսին՝ 407,13 դրամ, օգոստոսին՝ 409,49 դրամ: ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 21-ին կազմում է 1  դոլարի դիմաց 409,66 դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img