Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը օգոստոսին ավելացել է 6,2%–ով` հասնելով 368,8 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի օգոստոսին, 2013թ.–ի օգոստոսի համեմատ, ավելացել է 6,2%–ով` հասնելով 368 759 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաշվետու ամսում բարձր աշխատավարձեր են արձանագրվել նաև հանքարդյունաբերության ոլորտում` 326,1 հազար դրամ, և  տեղեկատվության ու կապի ոլորտներում` 312,2 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի, ժամանցի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են մոտ 98 հազար դրամ, կրթության ոլորտը՝ մոտ 107,6 հազար դրամ, այլ ծառայությունների ոլորտը՝ մոտ 109,9 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 111,4 հազար դրամ:

Միաժամանակ 2014 թ.-ի օգոստոսին ընդհանուր առմամբ միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 170 970 դրամ, ինչը մոտ 5 տոկոսով պակաս է 2014 թ.-ի հուլիսի ցուցանիշից և 7,9 տոկոսով ավել է 2013 թ.-ի օգոստոսի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2014թ.–ի օգոստոսին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 200,7 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 120,5 հազար դրամ։ Երևանում օգոստոսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է մոտ 186,2 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականի սեպտեմբերին կազմել է 171 254 դրամ (419 դոլար կամ 15 916 ռուբլի), ինչը 0,2 տոկոսով ավել է օգոստոսի ցուցանիշից ($1 –ը` 413,51 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img