Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 9 ամսում աճել են 0,4 տոկոսով՝ կազմելով 1 323 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2014 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1.323 մլն ԱՄՆ դոլար, այս ցուցանիշը, 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 0,4 տոկոսով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան ուղղվող դրամական հոսքերի զգալի մասը ստացվում է Ռուսաստանի Դաշնությունից, հարկ է նշել, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկումը (նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի նկատմամբ արժեզրկումը կազմել է մոտ 11%) հաշվի չառնելու դեպքում այս տարվա հունվար-սեպտեմբերին ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կաճեր 8%-ով», – նշվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Չորս ամիս անընդմեջ Ռուսաստանից իրականացվող դրամական փոխանցումների նվազման միտում է նկատվում: Այսպես՝ Հայաստան իրականացրած ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին՝ 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին կազմել է 7,7 տոկոս, սեպտեմբերին՝ 7 տոկոս:

Միջազգային շուկաներում 2014 թ.-ին ռուբլու արժեզրկումը պայմանավորված էր բազմաթիվ գործոններով, որոնց թվում են՝ Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամը, հակառուսական պատժամիջոցները, նավթի գների նվազումը, կապիտալի չդադարող արտահոսքը և այլն: Տարեսկզբից ռուբլին դոլարի նկատմամբ էժանացել է ավելի քան 20 տոկոսով և շարունակում է նվազել՝ հաղթահարելով պատմական նվազագույն ցուցանիշները: Նոյեմբերի 6-ի դրությամբ Մոսկվայի բորսայում առավոտյան առուվաճառքի ժամանակ դոլարի արժեքը բարձրացել է՝ հասնելով 45,36 ռուբլու, եվրոյի արժեքը հասել է 56,77 ռուբլու: Հայաստանում այսօր՝ նոյեմբերի 6-ին, ռուբլու փոխարժեքը կազմել է 9,3 դրամ՝ 2014 թ.-ի հունվարի 8-ին գրանցված 12,26 դրամի դիմաց:

ԿԲ-ի տվյալներով՝ Հայաստան իրականացրած դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թ.-ին կազմել է 1 869,7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ-ի մոտ 17,3 տոկոսը ($1 – 413,51 դրամ) —0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img