ԵԶԲ–ն Արդշինինվեստբանկին 10 մլն դոլար կտրամադրի ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման համար

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը երեքշաբթի վարկային պայմանագիր ստորագրեց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ–ի հետ, որի համաձայն` բանկին հինգ տարով 10 մլն դոլար կտրամադրի Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսավորելու համար, հայտնում է ԵԶԲ մամուլի ծառայությունը։

Փաստաթղթի տակ ստորագրել են ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Կրասիլնիկովը և Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը։

Հաղորդագրության համաձայն, Արդշինինվեստբանկն ինքնուրույն կընտրի ֆինանսավորվող հաճախորդներին, որոնք կբավարարեն ԵԶԲ–ի հետ համաձայնեցված պահանջները, և նպատակային կերպով նրանց ՓՄՁ–ի զարգացման սուբսիդավորված վարկեր կտրամադրեն։

Նախագծի իրագործումը կնպաստի ՓՄՁ կայուն զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանն ու զարգացմանը, մրցակցային միջավայրի ստեղծմանն ու ՓՄՁ ընկերությունների մրցունակության բարձրացմանը ներքին և արտաքին շուկաներում։

Նախագիծն իրականացվում է ԵԶԲ–ի` ՓՄՁ օժանդակության և զարգացման ծրագրի շրջանակում ֆինանսական ինստիտուտներին վարկային նպատակային գծերի տրամադրման միջոցով։

Դմիտրի Կրասիլնիկովի խոսքով` փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը տնտեսության զարգացման կարևորագույն պայմանն է ընդհանուր առմամբ, և տվյալ նախագիծը բարենպաստ ազդեցություն կունենա այս գործընթացի վրա։

«Բացի այդ, 2013–2017 թվականների Բանկի ռազմավարության համաձայն, բանկային հատվածի ֆինանսավորումը ՓՄՁ հետագա վարկավորման նպատակների համար Հայաստանում բանկի ներդրումային գործունեության գերակա ուղղություններից է»,– նշում է նա։

Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում այն փաստը, որ ԵԶԲ–ի տրամադրած միջոցները կնպաստեն հայկական մասնավոր հատվածի զարգացմանը` փոքր և միջին բիզնեսի երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիության ընդլայնման շնորհիվ։

«Այսօր ԵԶԲ–ն միավորում է ջանքերը տեղական շուկայում ուժեղ դիրքեր ունեցող և փոքր, միկրո– և միջին բիզնեսի հաճախորդների սպասարկող ֆինանսական խոշորագույն կազմակերպություններից մեկի հետ,– ասաց նա, ավելացնելով, որ այդ պայմանագրի ստորագրումը լավ մեկնարկ է ԵԶԲ–ի և Արդշինինվեստբանկի համագործակցության համար, որը, անխոս, ամրապնդման և ընդլայնման միտում կունենա»,– ասաց նա։

Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։

ԵԶԲ–ի կանոնադիր կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն 2003թ.-ի փետրվարի 27-ին ստացել է բանկային գործունեություն իրականացնելու ՀՀ ԿԲ-ի արտոնագիրը (N 83): Բանկն ունի 55 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են ավելի քան 273,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ մոտ 226 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 182,9 մլրդ դրամ, իսկ կապիտալը՝ 47,1 մլրդ դրամ: Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2014 թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 4 մլրդ դրամ՝ 2013 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2,06 տոկոսով։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img