Հայաստանի ԿԲ–ն 2015թ.–ին կպահպանի լողացող փոխարժեքի քաղաքականությունը. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 2015 թվականին կշարունակի դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը, երեքշաբթի խորհրդարանում անցկացված բյուջետային քննարկումների ժամանակ ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Այս տարի, ինչպես նախորդ տարի, մենք կպահպանենք դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը և կմիջամտենք միայն լուրջ տատանումների դեպքում»,– ասաց Ջավադյանը։

ԿԲ ղեկավարը միաժամանակ նշեց, որ այսօր ռուսական ռուբլու տատանումներն արտարժույթի նկատմամբ ուղղակիորեն չեն ազդի հայկական տնտեսության վրա։

«Դեպի Ռուսաստան կատարվող արտահանումը կազմում է հայկական ընդհանուր արտահանման ընդամենը 20 տոկոսը, և էական ազդեցություններ մենք չենք կանխատեսում։ Հնարավոր ազդեցությունները կարող են պայմանավորված լինել միայն այն հանգամանքով, թե տնտեսվարող սուբյեկտները որ արժույթն են ամրագրել իրենց պայմանագրերում»,– ավելացրեց նա։

Ջավադյանն ասաց նաև, որ 2015 թվականին ԿԲ–ն կանխատեսում է 4-4.5 տոկոսանոց գնաճ, ինչը պայմանավորված է մակրոտնտեսական, տարածաշրջանային և միջազգային գործոններով։

Հայաստանի` 2015 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն, 2015 թվականի Հայաստանի կոնսոլիդացված պետբյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 22 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 1 տրլն 337 մլրդ դրամ։ 2015 թվականի պետբյուջեի պակասուրդը ծրագրված է 116.6 մլրդ դրամի չափով։

Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջետային ծախսերը 2015 թվականին կկազմեն մոտ 385.6 մլրդ դրամ, ինչը շուրջ 23.5 մլրդ դրամով ավելի կլինի 2014 թվականի նույն ցուցանիշից։

Հայաստանի պետբյուջեի նախագծի համաձայն, ՀՆԱ իրական աճը ծրագրված է 4.1 տոկոսի մակարդակում, ՀՆԱ անվանական ծավալը կկազմի 4867.5 մլրդ դրամ, իսկ ՀՆԱ դեֆլյատորը` 3.3 տոկոս։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը Հայաստանի արժութային շուկայում հոկտեմբերին կազմել է 409.93 դրամ մեկ դոլարի դիմաց` սեպտեմբերի համեմատ ավելանալով 0.27 տոկոսով։ Հարկ է նշել, որ հայկական դրամը տարեսկզբին արժեզրկման ակնհայտ միտում է ցուցադրել։ Դրամի արժեզրկումը շարունակվել է մինչև ապրիլ, մասնավորապես, 2014 թվականի հունվարին, դոլարի փոխարժեքը կազմում էր 407.35 դրամ մեկ դոլարի համար, փետրվարին այն աճել է մինչև 411.54 դրամ մեկ դոլարի դիմաց, մարտին կազմում էր 411.04 դրամ, իսկ ապրիլին աճել է մինչև 414.31 դրամ։ Մայիսին հայկական դրամը սկսել է աստիճանաբար ամրանալ մինչև 413.32 դրամ, հունիսին կազմել է 410.90 դրամ, հուլիսին` 407.13 դրամ, օգոստոսին արժևորվել է մինչև 409.49 դրամ մեկ դոլարի դիմաց, իսկ սեպտեմբերին կազմել է 408.8 դրամ։ Նոյեմբերի 11–ի դրությամբ մեկ դոլարի դիմաց փոխարժեքը կազմում է 415.30 դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img