Սիլուանով. «G20-ին սուվերեն պարտքի վերակառուցվածքայնացման կոնվենցիա է հարկավոր»

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. G20–ի երկրները պետք է միջազգային կոնվենցիա մշակեն, որը սուվերեն պարտքի շուկայում չարաշահողների գործողություններից կպաշտպանի փոխառուներին, Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում կայացած G20 գագաթնաժողովից հետո հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք պետք է ունենանք գործիք, մեխանիզմ, որը թույլ չի տա այնպիսի դեպքեր, երբ ոչ մեծ պարտք ունեցող պահառուները կարողանան ապակայունացնել երկրի պարտքային շուկայում տիրող իրավիճակը: Դա սխալ է, և G20-ը պետք է զբաղվի դրանով», -լրագրողներին է ասել Սիլուանովը: Նրա խոսքով՝ այս թեման քննարկվել է Արգենտինայի նախաձեռնությամբ, որը բախվել է դժվարությունների հետ սուվերեն պարտքի վերակառուցքայնացման ժամանակ:

«Կարելի էր խոսել պարտքի վերակառուցվածքայնացման ոլորտում նախատեսված կոնվենցիայի մասին, որին կկարողանային միանալ երկրների մեծ մասը, և կոնվենցիային միացած երկրների ներքին դատական որոշումները չէին կարող ունենալ այն հետևանքները, որոնք մենք հիմա տեսնում ենք Արգենտինայում», – ասել է ՌԴ ֆինանսների նախարարը:

Սիլուանովը նշել է, որ ներդրողները, որոնք Արգենտինայի պարտքի 93 տոկոսի սեփականատերերն են, վերակառուցվածքայնացման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն հիմնադրամները, որոնք պարտքի մնացած 7 տոկոսի սեփականատերերն են, վիճարկում են այդ որոշումը Նյու Յորքի դատարաններում, որտեղ թողարկվել են պարտատոմսերը, և նրանք հաղթում են դատարաններում: «Այսինքն, ըստ էության, նրանք ավելի արտոնյալ պայմաններում են, քան Արգենտինայի պարտքի սեփականատերերի մեծ մասը: Սա, իհարկե, նորմալ չէ, և G20-ը պետք է, իմ կարծիքով, որոշում ընդունի, թե ինչպես պետք է գործեն երկրները նման իրավիճակում», – ասել է ռուս նախարարը:

Նա ավելացրել է, որ տոկոսադրույքների աճի պայմաններում Արգենտինայի պես իրավիճակներ կարող են առաջանալ նաև հետագայում:

«Մենք Փարիզյան ակումբ ունենք, որը կարգավորում է սուվերեն պարտքերի հետ կապված վիճակը, Լոնդոնյան ակումբը, որը կարգավորում է բանկերի և սուվերենների միջև իրավիճակը, սակայն չկան այնպիսի ինստիտուտներ, որոնք կկարգավորեին հասարակ ներդրողների, հիմնադրամների և սուվերենների միջև չկարգավորվող իրավիճակը: Այս ամենի հետևանքով անվճարունակության իրավիճակի ստեղծման դեպքում հարցերը լուծվում են՝ ելնելով այն ինստիտուտներից, որտեղ թողարկվել են համապատասխան արժեթղթերը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը պարզաբանել է փետրվարյան գնաճի պատճառը

Ինչպես նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում, ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, դոլարն աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, որը ձևավորվել է Հայաստանի արժութային շուկայում 2026 թվականի մարտի 19-ի արդյունքներով, մարտի 18-ի համեմատ աճել է 0,11 կետով և կազմել 377,5 դրամ

ՀՀ ԿԲ–ն պատասխանել է քննադատությանը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ և տեղեկացրել կրիպտոշուկայի մասնակիցների հետ հանդիպման մասին

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի վերաբերյալ կրիպտոշուկայի մասնակիցների կողմից հնչող քննադատությունը

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img