Արժույթի հայկական շուկան փոխարժեքի բարձրացմամբ արձագանքեց ԿԲ ղեկավարի հայտարարությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի հայկական շուկան դոլարի փոխարժեքի բարձրացմամբ արձագանքեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի` նախօրեին արած հայտարարությունների ֆոնին։

Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։  Միաժամանակ դոլարի փոխարժեքն ամեն օր աճի միտում է ցուցադրում և այսօր արդեն հասել է մեկ դոլարի դիմաց 457.1 դրամի։

Նախօրեին ԿԲ ղեկավարն ընդլայնված մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց դրամի արժեզրկման պատճառները, ԿԲ–ի կիրառած քայլերը, և այդ թվում` հայտնեց, որ Հայաստանի Կենտրոնական բանկը խիստ և կոշտ քայլեր կձեռնարկի երկրի արժույթի շուկայում շահարկումների նկատմամբ և նույնիսկ վարույթներ է հարուցել շուկայի որոշ մասնակիցների դեմ։

Սակայն, Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայության տվյալներով, հայկական դրամի նկատմամբ դեկտեմբերի 10–ին Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված միջին շուկայական փոխարժեքը դեկտեմբերի 9–ի համեմատ աճել է 2.23 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 457.31 դրամ։

Միաժամանակ, այսօրվանից Հայաստանի ֆոնդային բորսայում վերսկսվել են առուվաճառքները տասնօրյա պարապուրդից հետո։ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը  NASDAQ OMX Արմենիա բորսայում դեկտեմբերի 10-ի արդյունքում, դեկտեմբերի 1-ի ցուցանիշի համեմատ, աճել է  5,1% և կազմել 461 դրամ  $1 համար։ Վերջին երկու օրերին NASDAQ OMX Արմենիա բորսան իր պաշտոնական կայքում արժութային առուվաճառքների վերաբերյալ տվյալներ չէր հրապարակում։ Միաժամանակ, ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ բորսայում չեն իրականացվում դեկտեմբերի 2–ից։

Ինչպես նախօրեին հայտնել էր Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայկական բորսայում գործարքների բացակայությունը պայմանավորված է հնարավոր ռիսկերի պատճառով բանկերի մտավախություններով։ Նա միաժամանակ չբացառեց, որ երբ մտավախությունները թուլանան, բանկերը կրկին մտնեն բորսա։

Իսկ Կենտրոնական բանկը կվերադառնա բորսա արժութային շուկայի կայունացումից հետո։ԿԲ–ն կիրականացնի արժույթի ամենօրյա վաճառք աճուրդների միջոցով ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։Ջավադյանի խոսքով, առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6-ական մլն. դոլար, ինչից հետո արժույթի պահանջարկի նվազմանը զուգահեռ ծավալները կնվազեցվեն և աստիճանաբար կզրոյանան։

Միջին կշռված փոխարժեքները դեկտեմբերի 10-ի արդյունքում կազմում են` $1 – 457,31 դրամ, €1 – 566,65 դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img