Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները հոկտեմբերին աճել են 7,9%–ով` մինչև 1 817,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից  ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2014 թվականի հոկտեմբերի վերջին կազմել են ավելի քան 1 817,3 մլրդ դրամ` տարեսկզբից ավելանալով 7,9 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

Ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը հոկտեմբերի վերջին կազմել են ավելի քան 675,3 մլրդ դրամ` ավելանալով 7,1 տոկոսով։ Արտարժույթով նույն ցուցանիշն աճել է 8,3 տոկոսով և կազմել է մոտ 1 141,9 մլրդ դրամ։

ԿԲ–ի համաձայն՝ բանկերի համախառն վարկային ներդրումների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում սպառողական վարկերին` 23,15 տոկոս։ Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում առևտրային բանկերի սպառողական վարկերը հոկտեմբերի վերջին կազմել են շուրջ 420,8 մլրդ դրամ (15 տոկոսի աճ)։

Երկրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը (21,2%), որտեղ բանկերը հաշվետու ժամանակահատվածում ուղղել են մոտ 385,9 մլրդ դրամ (5,7 տոկոսի աճ)։

Առևտրի ոլորտում կատարված վարկային ներդրումները հոկտեմբերին կազմել են 361,9 մլրդ դրամ` ավելանալով 2,7 տոկոսով։

Հիփոթեքային վարկավորումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 156,7 մլրդ դրամ (9,4 տոկոսի աճ), գյուղատնտեսության վարկավորումը` 156,7 մլրդ դրամ (12,2 տոկոսի անկում), շինարարությանը` 115,7 մլրդ դրամ (5,7 տոկոսի աճ), տրանսպորտինը և կապինը` 38,8 մլրդ դրամ (14,5 տոկոսի անկում) և մյուս ոլորտներինը` 111,3 մլրդ. դրամ (2,8 տոկոսի աճ):

2014թ.-ի հոկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։ (1 դոլարը` 457,31 դրամ)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img