Հայաստանը ԱԶԲ–ից 37 մլն դոլարի վարկ կստանա էլեկտրական հաղորդալարերի ցանցի վերակառուցման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ վավերացրել է 2014 թ.–ի սեպտեմբերի 5–ին Ասիական զարգացման բանկի հետ ստորագրած վարկային համաձայնագիրը, որը վերաբերում է Էլեկտրաէներգիայի փոխանցման ցանցի վերակառուցման ծրագրին։

Համաձայնագրով նախատեսվում է արդիականացնել SCADA մոնիտորինգի, վերահսկման և տվյալների հավաքման համակարգը և վերակառուցել Ագարակ–2 և Շինուհայր ենթակայանները։

2015 թ.–ի հունվարին նախատեսվում սկսել համակարգերի վերակառուցման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է 2019 թ.–ին։

Հայաստանն ու Ասիական զարգացման բանկը սեպտեմբերի 5–ին վարկային համաձայնագիր են ստորագրել, որը վերաբերում է Էլեկտրաէներգիայի փոխանցման ցանցի վերակառուցման ծրագրին, որի իրականացման նպատակով նախատեսվում է Հայաստանին 25 տարի ժամկետով տրամադրել մոտ 37 մլն դոլարի վարկ` 5 տարի արտոնյալ ժամկետով և տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով։

Ծրագրի շրջանակում նաև համաձայնագիր է ստորագրվել ԱԶԲ–ի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի և «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ–ի միջև։

Վարկային ծրագրի իրագործումը, որը կիրականացնի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն և «Էլեկտրաէներգետիկ համակարգի օպերատոր» ՓԲԸ–ն, կնպաստի երկրի էներգետիկ անվտանգության բարձրացմանը և սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարումների հուսալիությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Ինչպես ավելի վաղ նշվել էր, նախագծի իրագործումը թույլ կտա կրճատել կորուստներն էլեկտրահաղորդման գծերում, ավելացնել ենթակայանների հզորությունը, ինչպես նաև բարելավել քաղաքային և գյուղական համայնքների էլեկտրամատակարարման որակն ու հուսալիությունը։

SCADA (Supervisory for Control And Data Acquision) համակարգը, որը ներդրվել է Հայաստանում 2010 թվականին, տվյալների դիտարկման, կառավարման և հավաքման համակարգերի ծրագրային առաջատար պրոդուկտներից է։ 1.5 մլրդ ճապոնական իենի` տվյալ համակարգի ներդրման համար ներդրումային վարկային համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի կառավարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը (JBIC)1999 թվականին։

Հայաստանն ԱԶԲ–ին է միացել 2005 թվականին և խառը (արտոնյալ և սովորական) ֆինանսավորմամբ երկրների խմբում է։ ԱԶԲ–ն զբաղվում է Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աղքատության կրճատման հարցերով տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման խթանման միջոցով։ 2014 թվականի ապրիլի դրությամբ ԱԶԲ ներդրումները Հայաստանի մասնավոր հատվածում 2005 թվականից ի վեր 133 մլն դոլար են կազմել։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img