Tue, 3 February
0.1 C
Yerevan
USD: 379.03 RUB: 4.95 EUR: 449.83 GEL: 140.75 GBP: 519.38

«ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն ֆինանսավորել է Թեղուտի լեռնահարստացնող կոմբինատի կառուցումը 283 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ բանկը 283 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Թեղուտի լեռնահարստացնող կոմբինատի շինարարության համար, հայտնում է ՎՏԲ Հայաստան բանկի մամուլի ծառայությունը։

Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 350 մլն ԱՄՆ դոլար:

«ՎՏԲ բանկ ԲԲԸ ֆինանսավորմամբ «Վալեքս» ընկերությունների խումբը Լոռու մարզում իրականացնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական նախագծերից մեկը` Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի շինարարությունն ու շահագործումը»,– ասվում է հաղորդագրությունում։

Շինարարական աշխատանքների ավարտի ու արտադրական գործընթացի մեկնարկի կապակցությամբ հանքաարդյունաբերական կոմբինատի տարածքում դեկտեմբերի 20-ին կայացել է հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ինչպես նաև Հայաստանում այլ երկրների դեսպաններ:

Հյուրերը ծանոթացան արտադրական գործընթացին, շրջեցին հանքավայրի տարածքով, եղան հանքաարդյունաբերական կոմբինատի բոլոր արտադրամասերում:

Առաջին տասը տարիների համար միջինացված ցուցանիշներով կոմբինատում նախատեսվում է տարեկան արտադրել մոտ 64 հազ. տոննա պղնձի խտանյութ՝ պղնձի 31% (19.7 հազ. տոննա) պարունակությամբ և 760 տոննա մոլիբդենի խտանյութ՝ մոլիբդենի 50% (380 տոննա) պարունակությամբ::

Հաղորդման համաձայն, «Թեղուտ» ընկերությունը գործունեություն է ծավալում միջազգային էկոլոգիական չափանիշներին համապատասխան: Կոմբինատում արտադրական ջուրը շրջանառվում է «գործարան-պոչամբարային տնտեսություն» փակ շրջանով, ինչը կբացառի շրջակա ջրային միջավայրի աղտոտումը արտադրական ջրով: Ջրային ավազանի կենցաղային կեղտաջրերով աղտոտումը կանխարգելելու նպատակով ընկերության տարածքում տեղադրվել են բիոմաքրման ժամանակակից կայաններ:

ՀՀ բնապահպանության ու գյուղատնտեսության հաստատած ծրագրի համաձայն, «Թեղուտ» ՓԲԸ իրականացնում է անտառների վերականգնում նախագծի իրականացման համար օգտագործված անտառային ծածկույթի ընդհանուր տարածքից կրկնակի ավել տարածքում:

«Մենք ուրախ ենք, որ ՎՏԲ-ն կարող է աջակցել Հայաստանի տարածքում նմանատիպ ձեռնարկության ստեղծմանը, ինչպսինին է Թեղուտի հանքաարդյունաբերական կոմբինատը»,– ասել է ՎՏԲ Բանկ ԲԲԸ նախագահի-վարչության նախագահի առաջին տեղակալ Յուրի Սոլովյովը։

Նրա խոսքով, շրջակա գետերի ու լճերի աղտոտումը բացառելու նպատակով համալիրի տարածքում գործում են բիոմաքրման ամենաժամանակակից կայանները:

«Բացի այդ միջոցներից մեր գործընկերները հոգ են տանում գործունեության տարածքի անտառային զանգվածի վերականգնման համար: Կտրված ծառերը կվերականգնվեն կրկնակի չափով. սա խելամիտ ու արդար բնоգտագործում է»,– ասել է նա։

Նա միաժամանակ ավելացրել է, որ ՎՏԲ-ն միշտ պատրաստ է համագործակցել այն ընկերությունների հետ, որոնք զարգացնում են տարածաշրջանի տնտեսությունը և միաժամանակ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում էկոլոգիայի հարցերին»:

«ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն համակարգաստեղծ ֆինանսական ինստիտուտ է, որը ՎՏԲ խմբի առանցքային օղակն է և Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը։ Բանկը գրանցվել է 1990 թվականին որպես Արտաքին առևտրի բանկ։ Հաջող SPO–ից հետո 2013 թվականի մայիսին ՎՏԲ–ում պետության բաժնեմասը կրճատվել է մինչև 60.93 տոկոս։ Գործունեության հիմնական վեկտորը` աշխատանք կորպորատիվ հաճախորդների և ֆինանսական կազմակերպությունների հետ, ներառյալ պետական կառույցներն ու ձեռնարկությունները։ 2006 թվականին ձևավորված ՎՏԲ պետական խումբն այսօր միավորում է ավելի քան 30 բանկեր և ֆինանսական ընկերություններ ԱՊՀ, Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 20 երկրներում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը Հայաստանում 2025թ․–ին ներդրել է ռեկորդային 426 մլն եվրո

2025թ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 426 միլիոն եվրոյի ռեկորդային ներդրումներ կատարեց Հայաստանի տնտեսությունում՝ 26 ծրագրերի շրջանակներում

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 1.55 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան  են փոփոխվել. Կենտրոնական բանկ

2026 թ.-ի փետրվարի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, հունվարի 30-ի համեմատ, աճել է 0.39 կետով՝ հասնելով 379.03 դրամի

ՀԲ–ն ներկայացրել է 2025թ․–ին Հայաստանում 3,3% միջին տարեկան գնաճի հիմնական գործոնները

Դեկտեմբերին գնաճն աճել է մինչև 3,3% (տարեկան կտրվածքով)՝ նոյեմբերի 3,1%-ի դիմաց

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահին հրավիրել է մասնակցելու  2026 թ.-ին անցկացվող  «Խաղաղության խաչմերուկ»  ներդրումային գագաթնաժողովին

Հայաստանը Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգային հրավիրել է մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսված է անցկացնել  2026 թվականին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img