Wed, 5 February
8.1 C
Yerevan
USD: 396.58 RUB: 4.04 EUR: 413.36 GEL: 140.63 GBP: 497.27
spot_img

Հայաստանի քաղաքացիները պետք է իրենց վրա զգան անկանխիկ գործարքների առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը։

«ԱՌԿԱ» – Պրն. Խաչատրյան, 2014 թ.–ի փետրվարին Երևանում մեկնարկեց Հայաստանի համար բացառիկ մի նախագիծ. քաղաքի սուպերմարկետներից մեկում կատարվեց ոչ կոնտակտային Visa քարտով առաջին վճարումը։ Այսօրվա դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» Հայաստանի առաջին բանկն է, որը թողարկում և սպասարկում է Visa payWave տեխնոլոգիայով ոչ կոնտակտային պլաստիկ քարտերը։ Ո՞րն է նման քարտերի բացառիկությունը, և ի՞նչ շահ է ստանում քարտատերը։

Խաչատրյան – Դուք ճիշտ եք, Visa payWave տեխնոլոգիան իսկապես բացառիկ է։ Այն թույլ է տալիս գրեթե ակնթարթային վճարումներ կատարել բոլոր այն առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ոչ կոնտակտային վճարման հնարավորություն ունեցող հաշվարկային սարքեր։ Կարիք չկա վճարային քարտն անցկացնել կամ տեղադրել վճարային տերմինալի մեջ, ստորագրել անդորրագիր կամ մուտքագրել PIN–կոդ (մինչև 10.000 ՀՀ դրամին համարժեք գործարքի դեպքում): Այն ընդամենը պետք է մոտեցնել դրամարկղի մոտ տեղադրված հաշվարկային սարքին, և վճարումն ընդունված է: Հարկավոր է նշել, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ի ոչ կոնտակտային վճարային տերմինալները կարող են ընդունել VISA payWave համակարգի բոլոր վճարային քարտերը` անկախ էմիտենտ բանկից կամ երկրից, որտեղ թողարկվել է տվյալ վճարային քարտը:

Բանն այն է, որ VISA PayWave տեխնոլոգիան հիմնված է չիպային քարտերի համար EMV միջազգային ստանդարտների օգտագործման վրա և ապահովում է քարտերի ու վճարային տերմինալների ֆունկցիոնալ համատեղելիությունն ամբողջ աշխարհում` իսկ դա ավելի քան 50 երկիր է` ներառյալ Հայաստանի ամենամոտ գործընկերներին` Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս և Վրաստան:

«ԱՌԿԱ» – Հայաստանում կարելի է վճարում կատարել խանութներում, հյուրանոցներում, ռեստորաններում, սակայն քարտերը չեն ընդունվում հասարակական տրանսպորտում, տաքսիներում, բենզին գնելիս։ Եթե ոչ թանկ գնումների ոչ կոնտակտային վճարման խնդիրն արդեն գրեթե լուծված է, ապա ինչպե՞ս լուծել տրանսպորտի ուղեվարձի կամ բենզինի դիմաց վճարի հարցը։ Գաղտնիք չէ, որ սրանք առանձնահատուկ հատվածներ են, այստեղ դա դժվար կլինի անել անգամ տեխնիկապես։ Դժվար է պատկերացնել, որ տաքսիներում կտեղադրվեն քարտերի ընդունման РОS–տերմինալներ։

Խաչատրյան – Տաքսիների, մատակարարման ծառայության և փոքր առևտրային ձեռնարկությունների համար լուծումը mPOS–ն է` տերմինալներ կամ շարժական POS–տերմինալներ։ Վճարային քարտերով վճարում կատարելու համար այդ տեխնոլոգիան թույլ է տալիս որպես POS–տերմինալ օգտագործել սմարթֆոնները, այս դեպքում` տաքսու վարորդի սմարթֆոնը։ Այս տեխնոլոգիան ավելի էժան է, քան POS–տերմինալների մեծ մասը։

Այն հարմար է ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների համար։ Տեխնոլոգիան արդեն հաջողությամբ գործում է Ղազախստանում։ Եթե անդրադառնանք ոչ կոնտակտային վճարումներին, ապա հարկավոր է նշել Հայաստանի հարևան Վրաստանի փորձը։ Այնտեղ ոչ կոնտակտային վճարումների տեխնոլոգիան գործում է 2009 թ.–ից։ Այսօրվա դրությամբ երկիրը Անդրկովկասի առաջատարն է Visa payWave անկանխիկ վճարումների ծավալով և թվով։ Վրացական շուկան լավ հեռանկար ունի, և տարեցտարի այդ ծառայության պահանջարկն անշեղորեն աճում է։

Իհարկե, Ավստրալիայի համեմատ, որտեղ, օրինակ, անկանխիկ գործառնությունների թիվն ամսական կազմում է մոտ 20 մլն, արդյունքները դեռ համեստ են, սակայն հավատացեք, նման տեմպերով Վրաստանը շատ շուտով կարող է նման արդյունքների հասնել։ Իսկ եթե կարող է Վրաստանը, ապա ինչու՞ չի կարող Հայաստանը, հատկապես այն պայմաններում, երբ բոլոր երկրները փորձում են անցնել գնումների և ծառայությունների անկանխիկ վճարման։ Համոզված եմ, որ հայկական բանկերն ունեն բոլոր հնարավորությունները զարգացնելու այս հետաքրքիր բիզնեսը։ Այս ուղղությամբ առաջին քայլերն է կատարել մեր բանկը։ Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի տարբեր առևտրային կետերում գործում է Առէկսիմբանկի թվով 12 վճարային տերմինալ Visa payWave քարտերի ընդունման հնարավորությամբ: Մինչև 2015 թվականի գարուն մենք նախատեսում ենք տեղադրել նույն քանակությամբ տերմինալներ:

«ԱՌԿԱ» – Որո՞նք են հիմնական խոչընդոտները անկանխիկ վճարումների զարգացման համար։

Խաչատրյան– Ավելի փակ տնտեսություն ունեցող երկրներն այնքան էլ ակտիվ չեն անկանխիկ գործառնությունների կատարման հարցում։ Դրանք հիմնականում կողմնորոշված են դեպի ներքին շուկան և գնաճի խնդիրները։ Երբեմն դա տեղի է ունենում այն պատճառով, որ երկիրը կանխիկով վճարում կատարելու հաստատուն ավանդույթներ և լայնամասշտաբ բարեփոխումների կարիք ունի` հաշվարկային համակարգերը անկանխիկ համակարգերի վերածելու համար։ Հայաստանը լավ ներուժ ունի շուկայի այս հատվածի զարգացման համար։ Հայկական բանկերը փորձում են քայլել ժամանակին համընթաց` մշտապես կատարելագործելով քարտային բիզնեսի տեխնոլոգիաներն ու սպառողներին առաջարկելով նոր ծառայություններ։ Սակայն անկանխիկ վճարումների ամբողջությամբ անցնելու գլխավոր խնդիրը դեռ լուծված չէ։ Քաղաքացիները պետք է զգան ֆինանսական և օպերացիոն առավելություններն ու անկանխիկ վճարման տնտեսական շահերը։ Եվ Visa–ն մեզ այդ հարցում շատ է օգնում` մշտապես առաջարկելով նոր, ավելի կատարյալ պրոդուկտներ` համապատասխանեցնելով դրանք մեր պայմաններին։

«ԱՌԿԱ» – Սական համաձայնեք, որ առևտրային կետերի սեփականատերերն այնքան էլ հետաքրքրված չեն անկանխիկ վճարումների կատարման հարցում։

Խաչատրյան – Այս հարցում հսկայական դեր են խաղում կարգավորող մարմինները և առաջին հերթին` ԿԲ–ն, Ֆինանսների նախարարությունը, Հարկային տեսչությունը։ Նրանք կարող են խթանել առևտրային ձեռնարկությունները, օրինակ` նվազեցնելու հարկերը նրանց համար, ովքեր անկանխիկ են աշխատում, ինչն արդյունքում կհանգեցնի վաճառքի ծավալների աճի։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Հայաստանյան ընկերությունը ձեռք է բերում Goldman Sachs–ի «դուստր» ձեռնարկությունը

Goldman Sachs Bank-ի ակտիվները կազմում են 5,4 մլրդ ռուբլի, կապիտալը՝ 3,5 մլրդ ռուբլի, իսկ շահույթը 2024 թվականին կազմել է 551 մլն ռուբլի

Ակբա բանկը JICA-ի հետ համագործակցությամբ 50 մլն ԱՄՆ դոլար կուղղի ՄՓՄՁ-ների զարգացմանը   (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը՝ JICA-ն, մեկնարկում են համագործակցություն, որի արդյունքում Ակբա բանկը 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղի Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։

Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետագա նվազեցման հնարավորությունները սահմանափակ են․ Fitch

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ցիկլը Հայաստանում շարունակվում է 2023 թվականի հունիսից։ Կենտրոնական բանկը 13 անգամ անընդմեջ իջեցրել է այդ ցուցանիշը՝ 10,5%-ից մինչև ներկայիս 7%

ՀՀ–ում դեկտեմբերին գրանցված 1,5% գնաճն ամենաբարձրն է 2023թ․–ի ապրիլից հետո․ ՀԲ

Հայաստանում դեկտեմբերին գնաճը տարեկան կտրվածքով աճել է մինչև 1,5%, ինչն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2025» զեկույցում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img