Sat, 14 June
24.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Հայաստանի բանկերի միավորումը դրական ազդեցություն չի ունենա երկրի տնտեսության վրա. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգում ակնկալվող միավորումը երկրի տնտեսության վրա դրական ազդեցություն չի ունենա, հինգշաբթի հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Վարդան Բոստանջյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել 2017 թվականի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի չափը բարձրացնել մինչև 30 մլրդ դրամ ներկայիս 5 մլրդ դրամի փոխարեն, ինչը, ԿԲ գնահատմամբ, կհանգեցնի բանկերի խոշորացման և ծավալի դրական արդյունք կապահովի, ինչն էլ իր հերթին կնպաստի բանկերի ավելի հասանելի և որակյալ ծառայությունների մատուցմանը և առողջ մրցունակ միջավայրի ձևավորմանը։

«Բանկերի համար կապիտալացման խնդիրը կարևոր է, ինչպես ցանկացած այլ տնտեսվարող սուբյեկտի համար, և բնական է, որ բարձր կապիտալացման պայմաններում բարձրանում է բանկային համակարգի կայունությունը»,– ասաց նա։

Սակայն, փորձագետի կարծիքով, տվյալ հատվածում ակնկալվող գործընթացները դրական չեն ազդի երկրի տնտեսության վրա, քանի որ կապիտալացման և խոշորացման գործընթացը պետք է անցնի հավասարաչափ և միաժամանակ բոլոր ոլորտներում և գրեթե նույն ծավալով։

ԿԲ–ի որոշումը բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը վեց անգամ բարձրացնելու վերաբերյալ Բոստանջյանը ծայրահեղ անվանեց, ինչը, նրա կարծիքով, հիմնականում և հանգեցնում է տնտեսության բացասական զարգացումների։

Տնտեսագետը միաժամանակ նշեց, որ, բացի բանկային համակարգից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ֆինանսական շուկայի մյուս հատվածներին, օրինակ, ապահովագրության շուկային, կապիտալի շուկային, ինչպես նաև ֆինանսական միջնորդության ինստիտուտներին, որոնք հիմնականում երկրում բացակայում են։

Նա միաժամանակ նշեց, որ եթե պետությունը կարողանա ռացիոնալ բաշխել բանկերում առկա ֆինանսական ռեսուրսները տնտեսության ճյուղերի զարգացման հարցում, ապա, բնականաբար, այդ դեպքում բանկերի խոշորացումը բացասական ազդեցություն չի ունենա։

Ըստ նրա, Հայաստանում գործող 22 բանկերից շուկայում մինչև 2017 թվականը կարող է մնալ մոտ 14–ը։

«Բնականաբար, Հայաստանում գործող 22 բանկերը պետք է միավորվեն այնպես, որ դրանցից յուրաքանչյուրն ունենա 30 մլրդ դրամի նվազագույն կապիտալ, և, իմ հաշվարկներով, կմիավորվեն յոթ բանկեր»,– ասաց Բոստանջյանը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Այսօր Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և «Համահայկական բանկը»։ 2014 թվականի տվյալներով, միայն հայկական հինգ բանկերի ընդհանուր կապիտալը համապատասխանում և նույնիսկ գերազանցում է ԿԲ պահանջը, իսկ չորս բանկերի կապիտալը ցածր է 10 մլրդ դրամից։ ($1-478,24 դրամ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի հունվարին աճել է՝ հասնելով 12,9 մլրդ դոլարի

2024 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 12 842,240 մլն դոլար

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

Ներդրումներ երկրորդային շուկայում. ինչո՞ւ և ինչպե՞ս առևտուր անել պարտատոմսերով ու բաժնետոմսերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img