Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2014 թ.-ին կրճատվել է 41%–ով և կազմել շուրջ 27,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ  շահույթը 2014 թ.-ին կազմել է մոտ 27,1` 2013 թ.-ի 46,3 մլրդ դրամի փոխարեն` կրճատվելով 41%-ով։

Այս մասին նշվում է «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները 2014թ.-ի չորրորդ եռամսյակում):

Հարկ է նշել, որ բանկային շահույթի ցուցանիշի նման անկումը, փորձագետների գնահատականներով, պայմանավորված է վարկերի հնարավոր կորուստներին ուղղված բանկային ռեզերվների մեծացմամբ։

Միաժամանակ բանկերի շահութաբերության նվազման վրա ազդել է երկրի տնտեսական իրավիճակը, ինչպես նաև ֆինանսական շուկայում ծագած շոկերը` կապված հայկական դրամի արժեզրկման հետ, որը 2014 թ. դեկտեմբերին կազմում էր 14%։

Ուշագրավ է, որ չնայած շահույթի կրճատմանը` բանկերի ակտիվները, 488,7 մլրդ. դրամ համախառն կապիտալի դեպքում, 2014 թ. արդյունքում աճել են 16%-ով` մինչև  3 410,5 մլրդ. դրամ, պարտավորությունները կազմել են 2 921,8 մլրդ. դրամ` ապահովելով 18,22% աճ, վարկային ներդրումները` 2 162,9 մլրդ. դրամ` աճելով  21,2%-ով։

Հարկ է նշել, որ հայկական բանկերի շահույթի կրճատում նկատվել է դեռևս նախորդ տարվա երկրորդ եռամսյակից, և եթե առաջին եռամսյակում բանկերի զուտ շահույթը 6,74% աճ էր ցուցադրել` համեմատած 2013 թ. նույն ժամանակահատվածի հետ, ապա արդեն առաջին կիսամյակում գրանցվել է 13,59% անկում, երրորդ եռամսյակում անկումը հասել է 20,12%-ի, իսկ չորրորդ եռամսյակում` 41%-ի։

Նման բան նկատվել է նաև 2009 թվականին։ 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ հայկական տնտեսությունը կրճատվեց 14%-ով, ինչը չէր կարող չանդրադառնալ նաև բանկային համակարգի վրա, որը շահույթի անկում ունեցավ 48,4% մակարդակով։

Սակայն արդեն 2010 թվականին հայկական բանկերը իրենց գործունեությունն ավարտեցին շահույթի աճի բարձր տեմպերով և շարունակեցին այն ավելացնել ընդհուպ մինչև 2014 թվականը։ Շահութաբերության և բանկային մյուս հիմնական ցուցանիշների վերականգնումը հիմնականում իրականացվել է հայկական տնտեսության աստիճանական առողջացմամբ և աճով։ Այսպես, Հայաստանի ՀՆԱ աճը 2010-ին կազմել է 2,2%, 2011-ին` 4,7%, իսկ 2012–ին` 7,2%, 2013-ին այն կազմել է 3,5%. ( $1-471.02 դրամ է)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img