Հայաստանի կառավարությունը 2015թ-ին գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը 1,163 մլրդ. դրամ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը 2015թ-ին գյուղատնտեսական վարկերի  սուբսիդավորմանը 1,163 մլրդ. դրամ կտրամադրի, ինչը 34%-ով ավելի է 2014 թվականի ցուցանիշից, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Հայաստանի կառավարությունը դեռևս 2011թ. ապրիլի 1-ին ընդունեց գյուղացիներին արտոնյալ գյուղատնտեսական վարկերի տրամադրման ծրագիրը։ Ֆինանսավորումն իրականացվում էր տարեկան 14% տոկոսադրույքով, որից 4%-ը (սահմանամերձ գյուղերում` 6%-ը) սուբսիդավորում էր պետությունը։ Վարկավորումն իրականացվում էր հայկական դրամով, իսկ վարկի միջին չափը կազմում էր 625 հազար դրամ։

Ինչպես նշեց նախարարը, ծրագրի շրջանակում 2011-ի ապրիլից մինչև 2014 թ. ավարտը գյուղացիական տնտեսություններին հատկացվել է 69 մլրդ. դրամի 77,5 հազ. գյուղատնտեսական վարկ։

Արդյունքում, նրա խոսքով, սուբսիդավորմանը հատկացված ընդհանուր գումարը կազմել է մոտ 2,4 մլրդ. դրամ։

«Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը` կառավարությունը որոշում է ընդունել կատարել տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում, ինչի արդյունքում գյուղատնտեսությանը հատկացվող իրական վարկերը կտրամադրվեն տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, և 2015-ին այդ նպատակներով նախատեսված է ուղղել ավելի շատ միջոցներ»,- ասաց Կարապետյանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ` գյուղատնտեսությանը սուբսիդավորվող տոկոսադրույքով տրամադրվող վարկերի ժամկետները որոշված են մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը ($1 – 479,48 դրամ է)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img