Mon, 27 January
-4.9 C
Yerevan
USD: 398.97 RUB: 4.07 EUR: 418.48 GEL: 138.43 GBP: 495.92
spot_img

Հայաստանում արժեթղթերի շուկայի կապիտալացումը 2014 թ.–ին գերազանցել է 73 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արժեթղթերի շուկայի կապիտալացումը 2014 թ.–ին, 2013 թ.–ին գրանցված 61,7 մլրդ դրամի համեմատ, գերազանցել է 73 մլրդ դրամը, ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն` ամփոփելով արդյունքները։

Նրա խոսքերով` 2014 թվականը բորսայի համար լի էր իրադարձություններով և ձեռքբերումներով, որոնք թույլ տվեցին գրեթե բոլոր հարթակների ցուցանիշների աճ գրանցել։

«Կորպորատիվ արժեթղթերը կրկնակի աճեցին, արժեթղթերով և պետական արժեթղթերով իրականացված գործարքների ցուցանիշները գերազանցեցին վերջին 10 տարում գրանցված կուտակային ծավալները, ինչը թույլ է տալիս խոսել, որ տարին Հայաստանի ֆոնդային բորսայի համար բավականին արդյունավետ էր», – ասաց Սարոյանը։

Միաժամանակ նա նշեց, որ տարվա արդյունքում գրանցվել է որոշակի անկում արժութային շուկայում և վարկային ռեսուրսների հարթակում, ինչը պայմանավորված էր երկրի ֆինանսական շուկայում տիրող իրավիճակով։

Սարոյանը նշեց, որ նախորդ տարվա արդյունքում բաժնետոմսերի շուկայում նկատվում է գործարքների քանակի և ծավալների կտրուկ աճ` 28,7 մլրդ դրամի 215 բորսայական գործառնություն` 2013 թ.–ին գրանցված 1,5 մլրդ դրամի 76 գործարքի համեմատ։ Նրա խոսքերով` կորպորատիվ պարտատոմսերի գծով գրանցվել է բավականին էական աճ, որի դինամիկան նախատեսվում է պահպանել 2015 թ.–ին։

Նա նշեց, որ 2014 թ.–ին գրանցվել է կորպորատիվ պարտատոմսերի ավելի քան 4,5 մլրդ դրամի 343 գործարք` 2013 թ.–ին գրանցված 2 մլրդ դրամի 153 գործարքի համեմատ։ (Գործարքների գագաթնակետը գրանցվել է 2009 թ.–ին, երբ իրականացվել է ավելի քան 10 մլրդ դրամ 1719 գործարք)։

Սարոյանը նաև տեղեկացրեց, որ գրեթե կրկնակի ավելացել է պետական պարտատոմսերով կատարված գործարքների թիվը, մասնավորապես, իրականացվել է մոտ 34 մլրդ դրամի 924 գործարք` 2013 թ.–ին գրանցված 15 մլրդ դրամի 484 գործարքի համեմատ։

«Մեզ համար սկզբունքային է այդ հարթակում աճ գրանցել։ Գաղտնիք չէ, որ շատ բանկեր նախընտրում են պետական պարտատոմսերի արտաբորսայական առևտուր, սակայն մենք փորձում ենք ներկայացնել նոր գործիքներ և ապացուցել, որ պետական պարտատոմսերով կատարվող բորսայական գործարքներն ավելի շահավետ և հետաքրքիր են», – ասաց Սարոյանը։

Նա նաև նշեց, որ որոշակի բարդություններ են մնում ՌԵՊՈ–գործարքների հարթակում, որի հետ բորսան մեծ հույսեր էր կապում, մասնավորապես` արժութային սվոպերի գծով։ Սակայն, նրա խոսքերով, 2014 թ.–ի ընթացքում այդ շուկայում չի իրականացվել ոչ մի գործարք, ինչը պայմանավորված է «գործիքի աշխատանքի առանձնահատկության հետ, որին ծանոթ են ոչ բոլոր դերակատարները»։ «Այս կապակցությամբ բորսան կլինի ավելի ակտիվ և կփորձի ներկայացնել այդ գործիքի բոլոր կողմերն ու առավելությունները շուկայի մասնակիցներին իրենց աշխատատեղերում`իրականացնելով offside road show», – ասաց Սարոյանը։

2014 թ.–ին իրականացվել է 924 մլն դրամ 9 ՌԵՊՈ–գործարք` 2013 թ.–ին գրանցված 943 մլն դրամի 11 գործարքի համեմատ։

Ինչպես նշեց բորսայի տնօրենը, գործարքների ծավալով և քանակով տարվա արդյունքում առավել ակտիվ էր վարկային ռեսուրսների հարթակը, որն ապահովել էր բորսայի առավել մեծ շահույթը։

Մասնավորապես, իրականացվել է 6,5 տրիլիոն դրամի 3582 գործարք` 2013 թ.–ին գրանցված 6,6 տրիլիոն դրամի 3421 գործարքի համեմատ։ «Չնայած մի շարք պատճառներով 2014 թ.–ի դեկտեմբերին գործարքներ կամ շատ քիչ էին իրականացվում կամ ընդհանրապես չէին իրականացվում, սակայն մեզ, ամեն դեպքում, հաջողվեց ապահովել ակտիվություն և գրեթե հասնել 2013 թ.–ի ցուցանիշին մեծ մասամբ overnight գործարքների հաշվին», – ասաց Սարոյանը։

Ինչ վերաբերում է արժութային գործառնությունների հարթակին, ապա, նրա խոսքերով, չնայած 2014 թ.–ի վերջում գրանցված կտրուկ տատանումներին և մեկուկես ամսվա ընթացքում գործարքների բացակայությանը, նրանց ծավալներն, այնուամենայնիվ, գերազանցեցին 2013 թ.–ի ցուցանիշները` 744 մլն դոլար` 2013թ.–ին գրանցված 714 մլն դոլարի համեմատ։

ОАО NASDAQ OMX Армения (до 27 января 2009 года действующая как ОАО NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում

Մասնաճյուղում առկա է նաև վճարային տերմինալ հաշվի համալրում, վարկի մարում կամ տարբեր ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելու համար

ԵԱԶԲ․ Հայաստանում մեծանում է 2025 թ․–ի առաջին եռամսյակում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ընթացիկ ցիկլն ավարտելու հավանականությունը

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կանխատեսում է գների աճի հետագա արագացում առաջիկա ամիսներին և գնաճի ձևավորում, որը մոտ է ՀՀ կենտրոնական բանկի թիրախին (3+/-1%)

«Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (ՎԻԴԵՈ)

Ապարանի աղբյուրներից հոսող ջուրը «Shoonch» ջրերի գործարանում անցնում է հատուկ ֆիլտրացիոն համակարգ՝ պահպանելով համն ու քիմիական կարևոր տարրերը

2024թ․–ի արդյունքում Հայաստանում գրանցվել է 1,5%–ի գնաճ

Ըստ ԱՎԿ-ի, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, գրանցվել է 1% գնաճ

ПОПУЛЯРНЫЕ ТЕМЫ

Հայաստանի բանկերի վարկանիշն՝ ըստ վարկային պորտֆելի մեծության՝ 2024 թվականի 9 ամիսների արդյունքներով

Բանկի վարկավորման ծավալը (պահուստներից բացի) հասել է 1,130,4 մլրդ դրամի (աճը՝ 14,8%)

ԱրարատԲանկը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հավատարիմ (ՖՈՏՈ)

Մարտի 3-ին ԱրարատԲանկի Զարգացում մասնաճյուղի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ԱրարատԲանկի՝ ՄԱԿ-ի «Գլոբալ պայմանագիր» (UN Global Compact) միջազգային նախաձեռնությանը միանալու մեկամյակին նվիրված միջոցառումը

«ԱՌԿԱ» գործակալությունը շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Թող 2025թ․–ը դառնա բոլորիս համար խաղաղության և իրականացված երազանքների տարի, թող այն բերի բարգավաճում և հաջողություն: Մաղթում եմ ձեզ առողջություն և լավատեսություն

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են համալրել հաշիվները և վճարել վարկերը Հայփոստի փոստային բաժանմունքներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում

«Ռոստելեկոմ Հայաստանը» վերափոխվում է «OVIO»-ի

«Ռոստելեկոմ Հայաստանը»-ը հայտարարեց վերաբրենդավորման մեկնարկի մասին և այսուհետ հանդես կգա նոր՝ OVIO ապրանքանիշով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «GREEN» վարկերը կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջարկում է «GREEN» վարկեր, որոնք ուղղված են բիզնես ծախսերի նվազեցմանն ու արտադրողականության բարձրացմանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Popular Categories

spot_imgspot_imgspot_img