Հայաստանում արժեթղթերի շուկայի կապիտալացումը 2014 թ.–ին գերազանցել է 73 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արժեթղթերի շուկայի կապիտալացումը 2014 թ.–ին, 2013 թ.–ին գրանցված 61,7 մլրդ դրամի համեմատ, գերազանցել է 73 մլրդ դրամը, ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն` ամփոփելով արդյունքները։

Նրա խոսքերով` 2014 թվականը բորսայի համար լի էր իրադարձություններով և ձեռքբերումներով, որոնք թույլ տվեցին գրեթե բոլոր հարթակների ցուցանիշների աճ գրանցել։

«Կորպորատիվ արժեթղթերը կրկնակի աճեցին, արժեթղթերով և պետական արժեթղթերով իրականացված գործարքների ցուցանիշները գերազանցեցին վերջին 10 տարում գրանցված կուտակային ծավալները, ինչը թույլ է տալիս խոսել, որ տարին Հայաստանի ֆոնդային բորսայի համար բավականին արդյունավետ էր», – ասաց Սարոյանը։

Միաժամանակ նա նշեց, որ տարվա արդյունքում գրանցվել է որոշակի անկում արժութային շուկայում և վարկային ռեսուրսների հարթակում, ինչը պայմանավորված էր երկրի ֆինանսական շուկայում տիրող իրավիճակով։

Սարոյանը նշեց, որ նախորդ տարվա արդյունքում բաժնետոմսերի շուկայում նկատվում է գործարքների քանակի և ծավալների կտրուկ աճ` 28,7 մլրդ դրամի 215 բորսայական գործառնություն` 2013 թ.–ին գրանցված 1,5 մլրդ դրամի 76 գործարքի համեմատ։ Նրա խոսքերով` կորպորատիվ պարտատոմսերի գծով գրանցվել է բավականին էական աճ, որի դինամիկան նախատեսվում է պահպանել 2015 թ.–ին։

Նա նշեց, որ 2014 թ.–ին գրանցվել է կորպորատիվ պարտատոմսերի ավելի քան 4,5 մլրդ դրամի 343 գործարք` 2013 թ.–ին գրանցված 2 մլրդ դրամի 153 գործարքի համեմատ։ (Գործարքների գագաթնակետը գրանցվել է 2009 թ.–ին, երբ իրականացվել է ավելի քան 10 մլրդ դրամ 1719 գործարք)։

Սարոյանը նաև տեղեկացրեց, որ գրեթե կրկնակի ավելացել է պետական պարտատոմսերով կատարված գործարքների թիվը, մասնավորապես, իրականացվել է մոտ 34 մլրդ դրամի 924 գործարք` 2013 թ.–ին գրանցված 15 մլրդ դրամի 484 գործարքի համեմատ։

«Մեզ համար սկզբունքային է այդ հարթակում աճ գրանցել։ Գաղտնիք չէ, որ շատ բանկեր նախընտրում են պետական պարտատոմսերի արտաբորսայական առևտուր, սակայն մենք փորձում ենք ներկայացնել նոր գործիքներ և ապացուցել, որ պետական պարտատոմսերով կատարվող բորսայական գործարքներն ավելի շահավետ և հետաքրքիր են», – ասաց Սարոյանը։

Նա նաև նշեց, որ որոշակի բարդություններ են մնում ՌԵՊՈ–գործարքների հարթակում, որի հետ բորսան մեծ հույսեր էր կապում, մասնավորապես` արժութային սվոպերի գծով։ Սակայն, նրա խոսքերով, 2014 թ.–ի ընթացքում այդ շուկայում չի իրականացվել ոչ մի գործարք, ինչը պայմանավորված է «գործիքի աշխատանքի առանձնահատկության հետ, որին ծանոթ են ոչ բոլոր դերակատարները»։ «Այս կապակցությամբ բորսան կլինի ավելի ակտիվ և կփորձի ներկայացնել այդ գործիքի բոլոր կողմերն ու առավելությունները շուկայի մասնակիցներին իրենց աշխատատեղերում`իրականացնելով offside road show», – ասաց Սարոյանը։

2014 թ.–ին իրականացվել է 924 մլն դրամ 9 ՌԵՊՈ–գործարք` 2013 թ.–ին գրանցված 943 մլն դրամի 11 գործարքի համեմատ։

Ինչպես նշեց բորսայի տնօրենը, գործարքների ծավալով և քանակով տարվա արդյունքում առավել ակտիվ էր վարկային ռեսուրսների հարթակը, որն ապահովել էր բորսայի առավել մեծ շահույթը։

Մասնավորապես, իրականացվել է 6,5 տրիլիոն դրամի 3582 գործարք` 2013 թ.–ին գրանցված 6,6 տրիլիոն դրամի 3421 գործարքի համեմատ։ «Չնայած մի շարք պատճառներով 2014 թ.–ի դեկտեմբերին գործարքներ կամ շատ քիչ էին իրականացվում կամ ընդհանրապես չէին իրականացվում, սակայն մեզ, ամեն դեպքում, հաջողվեց ապահովել ակտիվություն և գրեթե հասնել 2013 թ.–ի ցուցանիշին մեծ մասամբ overnight գործարքների հաշվին», – ասաց Սարոյանը։

Ինչ վերաբերում է արժութային գործառնությունների հարթակին, ապա, նրա խոսքերով, չնայած 2014 թ.–ի վերջում գրանցված կտրուկ տատանումներին և մեկուկես ամսվա ընթացքում գործարքների բացակայությանը, նրանց ծավալներն, այնուամենայնիվ, գերազանցեցին 2013 թ.–ի ցուցանիշները` 744 մլն դոլար` 2013թ.–ին գրանցված 714 մլն դոլարի համեմատ։

ОАО NASDAQ OMX Армения (до 27 января 2009 года действующая как ОАО NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը (ՎԻԴԵՈ)

Նախաձեռնության արդյունքում Շիրակի մարզում արդեն իսկ տնկվել է 15․758 ծառ։ Նախագծի գլխավոր գործընկերներ Իդրամի և IDBank-ի ավելի քան 12 մլն դրամի աջակցության շնորհիվ «Սիմֆոնիկ անտառն» այսօր իրականություն է դարձել

Հայաստանում հունիսին գրանցվել է 5,1% գնաճ

2026 թվականի հունվար-հունիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 4,6%-ով

Ինստիտուցիոնալ վստահություն և դիվերսիֆիկացիայի նոր գործիքներ. «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում

Հայաստանի կապիտալի շուկայում արձանագրվել է ֆինանսական և իրական հատվածների ինստիտուցիոնալ մերձեցման կարևոր իրադարձություն. հուլիսի 8-ին Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են կառուցապատման ոլորտի առաջատար «ՌԵՆՇԻՆ»-ի պարտատոմսերը

ՀՀ-ում ոչ ռեզիդենտների ներդրումները դրամային պարտատոմսերում գրեթե կրկնապատկվել են. ԿԲ

 Հայաստանի կապիտալի շուկայում օտարերկրյա ներդրումների ակտիվացման բավականին հետաքրքիր պատկեր է նկատվում, CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img