NASDAQ OMX Armenia–ն ամփոփել է «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2014 թ.–ին երրորդ տարին անընդմեջ NASDAQ OMX Armenia բորսայի լավագույն անդամ է ճանաչվել «Արարատբանկը»։

Ինչպես նշեց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանը, ամփոփելով «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակի արդյունքները, այս տարի մրցանակն անցկացվում է ավելի լայն ձևաչափով, մասնակցում են դիլինգի բաժինների և ներդրումային դեպարտամենտի ոչ միայն ղեկավարները, այլ նաև աշխատակիցները։

«2014 թվականը բորսայի համար լի էր իրադարձություններով և ձեռքբերումներով, որոնք որոնք թույլ տվեցին գրեթե բոլոր հարթակների ցուցանիշների աճ գրանցել։ 2015 թ.–ին մեր առջև նոր հավակնոտ խնդիրներ ենք դրել և ջանասիրաբար աշխատելու ենք նպատակներին հասնելու համար», – ասաց Սարոյանը։

2014 թ.–ին բորսայի գրանցած ձեռքբերումների թվում նա նշեց ՎԶԵԲ–ի և IFC–ի կողմից պարտատոմսերի թողարկումը, Clearstream Banking Luxemburg Clearstream Deutsche Börse Group–ում անվանատիրոջ հաշվի բացումը, Ռուսաստանի կենտրոնական դեպոզիտարիայում հաշվի բացումը, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային Համարակալման ազգային գործակալությունների միջազգային ասոցիացիայի լիիրավի անդամի կարգավիճակի շնորհումը։ (Association of National Numbering Agencies – ANNA)

Բորսայի մյուս մասնակիցները ևս արժանացել են NASDAQ OMX Armenia–ի մրցանակներին տարբեր անվանակարգերում։ Այսպես`կորպորատիվ արժեթղթերի շուկայի լավագույն մասնակից է ճանաչվել «Արմենբրոկ» ԲԲԸ–ն, «Արդշինբանկը» հաղթել է «Պետական արժեթղթերի շուկայի լավագույն մասնակից» անվանակարգում, այս մրցանակը հնարավորություն է տալիս բանկի ներդրումային թիմի մասնակիցներից մեկին վերապատրաստում անցնել NASDAQ OMX խմբի ընկերություններից մեկում։ Արժութային շուկայում բորսայի լավագույն անդամ է ճանաչվել Ամերիաբանկը, որը նաև հաղթել է «Լավագույն ՌԵՊՈ և սվոպ գործարքներ» անվանակարգում, իսկ «Վարկային ռեսուրսների շուկայի լավագույն մասնակից» անվանակարգում հաղթել է Արարատբանկը։

«Բորսայի լավագույն գործընկեր» անվանակարգում հաղթել է Ամերիաբանկի շուկայի մասնակից (թրեյդեր) Արզուման Դալլաքյանը։

Բացի այդ, առաջին անգամ մրցանակաբաշխություն է անցկացվել նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) մասնակիցների շրջանում։

«Մենք որոշեցինք մրցանակաբաշխություն անցկացնել ոչ միայն ֆոնդային բորսայի լավագույն մասնակիցների, այլ նաև ՀԿԴ–ի շրջանում։ 2013 թ.–ին ամբողովին փոխվեց ոչ դեպոզիտարական համակարգը, հիմա մենք ծառայություններ չենք մատուցում, դրանք իրականացնում են հաշվի օպերատորները», – ասաց Սարոյանը։

2014 թ.–ին ՀԿԴ–ի հաշվի լավագույն օպերատոր է ճանաչվել «Արմենբրոկ» ներդրումային ընկերությունը։

ОАО NASDAQ OMX Армения (до 27 января 2009 года действующая как ОАО NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img