ԵԶԲ–ի հակաճգնաժամային հիմնադրամը Հայաստանին 150 մլն դոլար կտրամադրի «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման համար

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵԶԲ—ի հակաճգնաժամային հիմնադրամը Հայաստանին 150 մլն դոլարի ներդրումային վարկ կտրամադրի «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման համար, երեքշաբթի առցանց համաժողովի ընթացքում ասել է ԵԶԲ–ի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը։

Նրա խոսքերով` «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման նպատակով 150 մլն դոլարի ներդրումային վարկի տրամադրումն արդեն հավանության է արժանացել, և միջոցները շուտով կփոխանցվեն։

«Սա մոտ 560 կմ հեռավորություն ունեցող լուրջ ավտոմոբիլային ճանապարհ է, որը կանցնի Հայաստանի ողջ տարածքով և իրար կկապի Իրանը, Հայաստանը, Վրաստանն ու Ռուսաստանը», – ասել է Պանկինը։

Նա պարզաբանել է, որ սա վեց ներդրումային նախագծերից մեկն է, որն արժանացել է հավանության և գտնվում է իրականացման նախապատրաստման փուլում Հակաճգնաժամային հիմնադրամի կողմից։

Այս պահին աշխատանք է տարվում Հայաստանի հետ վերջնական համաձայնագրի տեխնիկական կողմերի կարգավորման ուղղությամբ, ինչից հետո փաստաթուղթը պետք է վավերացվի։ Նախատեսվում է, որ 2015 թ.–ին միջոցներն արդեն կփոխանցվեն։

ՀՀ կառավարությունը 2010 թ.–ի հունվարի 14–ին հավանություն է տվել «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 500 մլն դոլարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին։

556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավ» միջանցքը մուտք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Ներդրումային ծրագիրն ուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու մուտք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։

Այս պահին Հյուսիս–Հարավ միջանցքի շինարարությունն իրականացվում է երկու ուղղությամբ` Արտաշատ–Աշտարակ և Աշտարակ–Թալին։ ՀՀ տրանսպորտի նախարարությունը ծրագրում է զուգահեռաբար իրականացնել առանձին հատվածների ծրագրերը ներդրումային ռեսուրսներ ներգրավելու միջոցով` մինչև 2019 թվականը ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային ուղղությամբ շինարարական աշխատանքներն ավարտելու նպատակով։

Հակաճգնաժամային հիմնադրամի ներդրումների ծավալը կազմում է 2,63 մլրդ դոլար, որից հավանության արժանացած երկու նախագծերի շրջանակում Հայաստանին նախատեսվում է հատկացնել 190 մլն դոլար։

Եվրասիական զարգացման բանկի ստեղծման մասին համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի և Ղազախստանի միջև 2006թ.-ի հունվարի 12-ին։ Բանկը սկսել է աշխատել արդեն 2006թ.-ի հունիսից։ Ներկայում ԵԶԲ կանոնավոր կապիտալը 1,5 մլրդ դրամ է կազմում։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

ԵվրԱզԷՍ–ի` 8,513 մլրդ ԱՄՆ դոլարի հակաճգնաժամային հիմնադրամը ստեղծվել է է 2009թ.–ի հունիսի 9–ին` վեց երկրների կառավարությունների կողմից։ ՀՃՀ–ի նպատակն է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելու հարցում մասնակից երկրներին աջակցություն ցուցաբերելը, տնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը և տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների սատարումը։ ՀՃՀ մասնակից պետությունները ԵԶԲ–ին են հատկացրել Հիմնադրամի միջոցների կառավարման գործողությունները և Բանկի հետ ՀՃՀ միջոցների կառավարման մասին համաձայնագիր են ստորագրել։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img