Wed, 4 March
2.1 C
Yerevan
USD: 376.99 RUB: 4.86 EUR: 436.97 GEL: 139.80 GBP: 500.79

Monthly Archives: March, 2015

Ռուսական բանկերի` ԿԲ–ին ունեցած պարտքը գերազանցել է 30 մլրդ դոլարը

Բանկերի` ՌԴ ԿԲ–ի հետ արժութային գործառնությունների գծով պարտքի չափը գերազանցում է 30 մլրդ դոլարը, երեքշաբթի տեղեկացրել է Ռուսաստանի բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Պոլոնսկին, հայտնում է Банки.ру–ն։

Հայաստանի փողի բազան փետրվարին նվազել է 3,2%–ով և 807,1 մլրդ դրամ կազմել

Հայաստանի փողի բազան 2015թ.–ի փետրվարին, հունվարի համեմատ, նվազել է 3,2 տոկոսով և շուրջ 807,1 մլրդ դրամ կազմել։

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները փետրվարին նվազել են 35,6%–ով` հասնելով մոտ 68,1 մլն դոլարի

Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2015թ.–ի փետրվարին ստացվել է ավելի քան 68,1 մլն դոլար, այս ցուցանիշը նվազել է 35,6 տոկոսով` 2014թ.–ի փետրվարի համեմատ, նշված է ՀՀ ԿԲ կայքում։

Հայաստանի ստացած միջոցները պարտատոմսերից հարկ է ուղղել տնտեսության խթանմանը. ՀԲ

Եվրապարտատոմսերի տեղաբաշխումից Հայաստանի ստացած միջոցներն անհրաժեշտ է ուղղել տնտեսության խթանմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։

Հայաստանը փորձում է հարմարվել համաշխարհային փխրուն տնտեսության պայմաններում. թերթ

Համաշխարհային տնտեսությունը դեռևս շատ փխրուն է, և սա բացասաբար է ազդում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վրա, որտեղ միջավայրը ծայրահեղ բարդ է։ Տարածաշրջանի երկրները, այդ թվում` Հայաստանը, դեռևս հարմարվում են այդ նոր տնտեսական իրականությանը, ասաց Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ ղեկավար Յան վան Բիլսենը «168 ժամ» թերթին տված հարցազրույցում։

ՀԲ-ն Հայաստանին $52 մլն է տրամադրել էլեկտրամատակարարման համակարգի բարելավման նպատակով

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է $52 միլիոնի վարկը «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» (ETNIP) ծրագրի շրջանակում, հաղորդվում է ՀԲ պաշտոնական կայքում։

Ճզմաչյան. Արտարժույթով վարկերի վերաձևակերպումը դրամայինի կարող է վնասել ամբողջ ֆինանսա–բանկային հատվածին. թերթ

Բանկերից արտարժույթով վարկերը դրամայինի վերածել պահանջելը, ընդ որում, վարչական քայլերի կատարման միջոցով, նշանակում է վտանգել երկրի ամբողջ ֆինանսաբանկային հատվածը, ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը «Գոլոս Արմենիի» թերթի թղթակցի հետ զրույցում։

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ցուցահանդեսը կբացվի Փարիզում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի օժանդակությամբ

Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայաստան 1915» խորագրով նորացված ցուցահանդեսն է բացվելու ապրիլի 29-ից մինչև հունիսի 4–ը Փարիզի քաղաքապետարանում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ԿԲ նախկին ղեկավարը նախազգուշացնում է երկրի արտաքին պարտավորությունների կատարման խափանման մասին. թերթ

Հայաստանի արտաքին պարտավորությունների կատարումը կարող է վտանգվել պետական պահուստների ներկայիս պայմաններում, կարծում է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Հայկական դրամն արժևորվել է իրանցիների «արտարժութային ինտերվենցիայի» հաշվին. թերթ

Հայկական դրամն արժևորվել է իրանցիների «արտարժութային ինտերվենցիայի» հաշվին, գրում է «168 ժամը»։

ՀՀ ԿԲ-ն նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2 մլն դոլար է գնել

ՀՀ ԿԲ-ն մարտի 23-ից 29-ը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում գնել է 2 մլն դոլար՝ 1 դոլարի դիմաց 472,08 դրամ միջին կշռված փոխարժեքով, նշված է ԿԲ-ի կայքում:

Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 89,6 մլն դոլար

Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 23–ից 27–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 89,6 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 473,07 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։