ՀԲ-ն Հայաստանին $52 մլն է տրամադրել էլեկտրամատակարարման համակարգի բարելավման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է $52 միլիոնի վարկը «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» (ETNIP) ծրագրի շրջանակում, հաղորդվում է ՀԲ պաշտոնական կայքում։

Նոր ծրագիրը թույլ կտա բարձրացնել էլեկտրամատակարարման համակարգերի և կառավարման հուսալիությունը, ինչպես նաև աջակցել կառավարության` երկրի ողջ տարածքում պատշաճ էլեկտրամատակարարում ապահովելու ջանքերը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 69,16 մլն դոլար, որոնցից 17,16 մլն դոլարը կտրամադրվի որպես Հայաստանի կառավարության համաֆինանսավորում։ ՀԲ–ն Հայաստանին տրամադրում է 52 մլն դոլարի վարկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցով 25 տարի ժամկետով և 14.5 տարի արտոնյալ ժամկետով։

«Ներկա պահին Հայաստանի էներգետիկ հատվածը մի շարք խնդիրների հետ է բախվում, այդ թվում` կապված էլեկտրաէներգիայի մատակարարումների հուսալիության հետ։ Նախագիծն ուղղված է ենթակայանների վերականգնմանը, ինչը թույլ կտա բարձրացնել համակարգի հուսալիությունը և ուղղակի շահ ապահովել Հայաստանում էլեկտրաէներգիայի բոլոր սպառողների համար»,– ասաց ՀԲ հայկական գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Ըստ նրա` Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգի հուսալիության բարձրացումը հետագայում թույլ կտա խուսափել էական սոցիալական և տնտեսական ծախսերից, որոնք կապված էին էլեկտրացանցերի գործունեության խափանումների հետ։

Հայաստանին, որը 1992 թվականից Համաշխարհային բանկի և 1993 թվականից` Զարգացման միջազգային ասոցիացիայի (ԶՄԱ) անդամ է, ընդհանուր առմամբ, տրամադրվել է շուրջ 2 118.730 մլն դոլար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Յունիբանկն իրականացնում է հատուկ ակցիա, որի շրջանակում շաբաթ և կիրակի օրերին կարելի է ձևակերպել Visa և Mastercard քարտեր 50% զեղչով։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի– 4–10)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է Կենտրոնական բանկի որոշումների և հայտարարությունների, թարմացված մակրոտնտեսական տվյալների և կապիտալի շուկայում ակտիվության ազդեցության ներքո

Ապահովագրական նորարարությունների նոր մակարդակ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և GAIP-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և InsurTech մասնագետների համաշխարհային ասոցիացիան (GAIP) երկուշաբթի  համագործակցության համաձայնագիր են ստորագրել ԱՊՊԱ-ի և ապահովագրական տեխնոլոգիաների ոլորտում

ՀՀ ԿԲ-ն Էկոնոմիկայի նախարարության և ՀԲ-ի հետ քննարկում է փոքր բիզնեսի վարկավորման երաշխիքային հիմնադրամի ստեղծման հարցը

Հայաստանի Կենտրոնական բանկը Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի գործընկերների հետ համատեղ քննարկում է հատուկ երաշխիքային հիմնադրամի միջոցով փոքր և միջին բիզնեսին մասնակի երաշխիքների տրամադրման մեխանիզմը

Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար   

2026 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img