Ճզմաչյան. Արտարժույթով վարկերի վերաձևակերպումը դրամայինի կարող է վնասել ամբողջ ֆինանսա–բանկային հատվածին. թերթ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Բանկերից արտարժույթով վարկերը դրամայինի վերածել պահանջելը, ընդ որում, վարչական քայլերի կատարման միջոցով, նշանակում է վտանգել երկրի ամբողջ ֆինանսաբանկային հատվածը, ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը «Գոլոս Արմենիի» թերթի թղթակցի հետ զրույցում։

«Ես բոլոր նրանց, ով սովորություն է դարձրել հանդես գալ առևտրային բանկերին և դրանց մասնավոր տնտեսական գործունեությանը վերաբերող տարբեր տեսակի պոպուլիստական արտահայտություններով և խորհուրդներով, խորհուրդ կտայի դիտարկել բանկերը ոչ թե որպես օբյեկտներ, որոնցից անընդհատ ինչ–որ բան պետք է քաշել–տանել, այլ, նախևառաջ, որպես սուբյեկտներ, որոնք պահում են տասնյակ և հարյուր հազարավոր ֆիզիկական և իրավաբանական անձանց խնայողությունները` և ոչ միայն խնայում են վերջինների փոքր և մեծ միջոցները, այլ նաև բազմապատկում են դրանք»,– ասաց ՀԲՄ ղեկավարը։

Նա հիշեցրեց, որ արժութային վարկառուների ճնշող մեծամասնությունը, որպես կանոն, չի պատկանում քիչ ապահովված հատվածին, և արժութային հիփոթեքը նրանք վերցրել են արդեն 2008-2009 թվականի ճգնաժամից հետո, այսինքն, նրանք 5 տարի առաջ արդեն տեսել են դրամի ակնթարթային էական արժեզրկում, և միևնույն ժամանակ, գիտակցված որոշել են մնալ «արժութային ռիսկում»։

Բացի այդ, ինչպես նշեց Ճզմաչյանը, դրամի արժեզրկման դեպքում իրական խնդիրների հետ բախվել է արժութային վարկառուների միայն փոքր մասը, բայց նրանց հետո բանկերն իրենց կամքով գնում են բանակցությունների և հնարավորության դեպքում մեղմում են վարկի տրման պայմանները, օրինակ, երկարացնում են դրա մարման ժամկետը, իսկ հնարավորության դեպքում վերածում են արժութային վարկը դրամայինի։

Ճզմաչյանը կարծում է, որ օժանդակության ցանկացած մեխանիզմների օգտագործումն արժութային վարկերը դրամականի վերածելու հաշվին, այսպես կոչված, արտոնյալ փոխարժեքով, կհանգեցնի ամբողջական կոնվերտացիայի և բանկերի իրական վնասների։ «Իսկ եթե պետությունը ցանկանում է թեթևացնել արժութային վարկառուների բեռը, ապա դա արվում է ոչ թե մասնավոր առևտրային բանկերի, այլ պետբյուջեից միջոցների սուբսիդավորման միջոցով»,– պարբերականը մեջբերում է ՀԲՄ ղեկավարի խոսքը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img