Ճզմաչյան. «2015թ.–ին բանկային հատվածում անգամ ամենափոքր տեղաշարժերը հարկավոր է պրոգրեսիվ համարել ներկա տնտեսության պայմաններում»

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/.  2015թ.–ին բարդ տնտեսական իրավիճակի պայմաններում հայկական բանկերի արձանագրած դրական տեղաշարժերը առաջընթաց կլինեն, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

«Հայաստանի բանկային համակարգը 2014թ.–ին էական անկում ապրեց հոկտեմբեր–դեկտեմբերին երկրում ստեղծված բարդ ֆինանսատնտեսական վիճակի պատճառով», – ասաց նա։

ՀԲՄ–ի նախագահի խոսքով` բնական է, որ բանկերը չէին կարող հեռու մնալ այդ գործընթացներից, քանի որ վատացավ վարկերի վերադարձը։ Բացի այդ, բանկերը ստիպված եղան դիմակայել մարտահրավերներին, որոնք առաջացան փոխարժեքի կտրուկ տատանման պատճառով։

«Այս ամենի հետևանքով բանկերը բավականին լուրջ կորուստներ կրեցին, իսկ դրանցից որոշները տարին ավարտեցին վնասով», – նշեց Ճզմաչյանը։

Նա նաև ասաց, որ երկրի տնտեսության վրա ազդեց աշխարհում տիրող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը։ «Հայաստանը կրում է անուղղակի բացասական ազդեցություն Ռուսաստանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցների հետևանքով, որի տնտեսության հետ սերտ փոխհարաբերություններ ունենք», – ասաց նա։ ՀԲՄ–ի նախագահն ընդգծեց, որ 2015թ.–ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը կհանգեցնի ռուսական շուկայի իրավիճակի կայունացմանն ու դրական կանդրադառնա Հայաստանի վրա։

ԿԲ–ի տվյալների համաձայն` Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2014թ.–ին կազմել է 27,1 մլրդ դրամ` 2013թ.–ին գրանցված 46,3 մլրդ դրամի դիմաց` կրճատվելով 41 տոկոսով։

Բացի այդ, նվազել են նաև բանկային համակարգի գործունեության արդյունավետության ցուցանիշները` կապիտալիզացիան, եկամտաբերությունը և լիկվիդայնությունը (1 դոլարը` 478.36 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img