Գուսև. ՎՏԲ–Հայաստան Բանկը 3 տարում ավելի քան 5 մլն դոլար է ներդրել մասնաճյուղային ցանցի ամբողջական բարեփոխման համար

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկը  երեք տարում  ավելի քան 5 մլն դոլար է ներդրել երկրի մասնաճյուղային ցանցի բարեփոխման ուղղությամբ, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Ըստ նրա, 2014 թվականը ծանր տարի էր բանկային համակարգի համար, և, թեև տարեսկիզբը դրական էր և ամառը` հանգիստ, այն բուռն ավարտ ունեցավ` նշանավորվելով արժութային շուկայի մեծ տատանողականությամբ։

Չնայած դրան, ինչպես նշեց բանկի ղեկավարը, Բանկին հաջողվեց բոլոր նախագծերը հասցնել ավարտի, այդ թվում, ենթակառուցվածքային նախագծերը, որոնք դրված են մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարության հիմքում, օրինակ, մասնաճյուղային ցանցի բարեփոխումը։

«Վերջին երեք տարիներին բանկի մասնաճյուղային ցանցն էապես փոխվել է` դա ծառայության, սպասարկման  որակի մեկ այլ մակարդակ է, փոխվել և միասնականացվել է պրոդուկտների շարքը, որ նոր մասնաճյուղերում վաճառվեն համաշխարհային մակարդակի ծառայություններ»,– ասաց Գուսևը։

Նա նշեց, որ մասնաճյուղային ցանցի բարեփոխումները ենթադրում են տեխնիկական վերազինում, հերթերի կառավարման համակարգի ներդրում, վճարային տերմինալների տեղադրում։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Բանկի ակտիվները 2014 թ.-ի վերջի դրությամբ կազմել են 379,6 մլրդ դրամ (աճը` 25,6%), պարտավորությունները՝ 334,8 մլրդ դրամ (աճը` 26,3%) , կապիտալը՝ մոտ 44.7 մլրդ դրամ (աճը` 20,2%), վարկային ներդրումները՝ 244.3 մլրդ դրամ(աճը`11,6%)։ Բանկի շահույթը 2014 թվականին կազմել է 777.14 մլն դրամ 2013 թվականի 5.6 մլրդ դրամի շահույթի դիմաց։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img