Բրիտանական ֆունտը նվազել է և հասել 5 տարվա ընթացքում գրանցված նվազագույն ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բրիտանական արժույթի գնանշումները նվազել են մինչև 2010 թվականից էլ ցածր մակարդակի` տնտեսության թույլ տվյալների ֆոնին, ինչպես նաև Բրիտանիայում մայիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների ելքի անորոշության ֆոնին, գրում է Vestifinance.ru–ն։

Ֆունտ ստեռլինգը լուրջ ճնշման ներքո է հայտնվել։ Ուրբաթ` ապրիլի 10–ին, բրիտանական ֆունտ – ամերիկյան դոլար զույգն արժութային շուկայի ցերեկային առուվաճառքների շրջանակում նվազել է 1.46–ի մակարդակից։ Ֆունտի համար դա նվազագույն ցուցանիշ է վերջին 5 տարիների ընթացքում։

Փորձագետները նշում են, որ ֆունտի դիրքերը տնտեսության թույլ տվյալների և խորհրդարանական ընտրությունների ելքի շուրջ անորոշության ֆոնին խաչաձև ճնշման ներքո են հայտնվել։

Scotiabank–ի` Եվրոպայի պարտատոմսերի շուկայի գծով գլխավոր ռազմավար Ալան Կլարկի գնահատականով` արտաքին առևտրի թույլ թվերը խոսում են Մեծ Բրիտանիայի ՀՆԱ աճի տեմպերի` 0.4 տոկոսով դանդաղման մասին 2015 թվականի առաջին եռամսյակում։ 2014 թվականի առաջին երեք ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 0.6 տոկոս։

CMC Markets–ի ավագ վերլուծաբան Մայքլ Հյուսոնը Guardian բրիտանական պարբերականին տված իր մեկնաբանություններում ասել է.

«Ֆունտը նկատելիորեն զիջել է դիրքերը երկու հիմնական գործոնների պատճառով։ Մի կողմից, խորհրդարանական ընտրությունների պատային ելքի հավանականությունը, երբ կուսակցություններից ոչ մեկը չի կարողանում վճռական մեծամասնության հասնել, իրական է դարձել։ Միաժամանակ մենք նաև տեսնում ենք, որ բրիտանական տնտեսության տվյալները սկսել են վատանալ»։

Խորհրդարանական ընտրությունների շուրջ քաղաքական անորոշությունը ճնշում է ոչ միայն ֆունտին, այլ նաև Բրիտանիայի պարտքի շուկան։ Մասնավորապես, Telegraph պարբերականում նշել են, որ հիմնականում ընտրությունների քաղաքական անորոշության պատճառով օտարերկրացի ներդրողները 2015 թվականի հունվարին և փետրվարին ազատվել են 14 մլն ֆունտ ստերլինգի պարտատոմսերից։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img