Mon, 21 April
20.1 C
Yerevan
USD: 390.90 RUB: 4.79 EUR: 444.61 GEL: 142.30 GBP: 519.04
spot_img

Daily Archives: Apr 21, 2015

NASDAQ OMX Արմենիա բորսայում ապրիլի 21–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել

NASDAQ OMX Արմենիա բորսայում ապրիլի 21–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ աճել է 0,25 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,43 դրամ

Ապրիլ 21–ի դրությամբ Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, ապրիլի 20–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,25 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 473,43 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Արմսվիսբանկը նախատեսում է ակտիվներով ապահոված պարտատոմսերի թողարկում իրականացնել

Արմսվիսբանկը նախատեսում է ակտիվներով ապահոված պարտատոմսերի (Asset Backed Securities — ABS) թողարկում իրականացնել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է նոր ավանդատեսակ, որը կոչվում է «Ազգային»

Հատուկ ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ՎՏԲ-Հայաստան բանկը մշակել է նոր ավանդատեսակ, որը կոչվում է «Ազգային», հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Փարիզում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված համերգի կազմակերպիչներից է

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ օժանդակել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված համերգի կազմակերպմանը, որը կանցկացվի երեքշաբթի Փարիզ քաղաքի Շատլե թատրոնում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Արմսվիսբանկը հայտարարել է 5 մլն դոլարի արտարժութային պարտատոմսերի երրորդ թողարկման մասին

Արմսվիսբանկը հայտարարել է 5 մլն դոլարի արտարժութային պարտատոմսերի երրորդ թողարկման մասին, որոնք ծրագրվում է տեղաբաշխել NASDAQ OMX Armenia բորսայում ապրիլի 27–ին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։

Դոլարն արժևորվում է համաշխարհային արժույթների նկատմամբ

Դոլարը երեքշաբթի դրական դինամիկա է ցուցաբերում համաշխարհային արժույթների նկատմամբ, չնայած, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի ավելացման ժամկետների նկատմամբ անորոշությունը, վկայում են առուվաճառքների տվյալները։