Հայաստանի առևտրային բանկերը I եռամսյակում պետբյուջե են վճարել 9,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2015 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքում ներառվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք պետբյուջե են վճարել մոտ 9,7 մլրդ դրամ՝ 2014 թ.-ի նույն ժամանակահատվածում վճարած 8,9 մլրդ դրամի դիմաց, նշվում է ՀՀ ՊԵԿ-ի կայքում:

ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ բանկերի վճարած բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների հավաքագրած հարկերը կազմել են 9,6 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների հավաքագրած հարկերը՝ շուրջ 92 մլն. դրամ:

Միաժամանակ ուղիղ հարկերը (եկամտահարկ, շահութահարկ) կազմել են 8,6 մլրդ դրամ, անուղղակի հարկերին բաժին է հասել մոտ 710,9 մլն. դրամ (ԱԱՀ-ն, ակցիզային հարկը), ևս 349,3 մլն դրամ են կազմել այլ հարկերը, տուրքերն ու պարտադիր վճարները:

Միաժամանակ բանկերին բաժին է հասել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 6,3 տոկոսը:

Բանկերի թվում առաջատարների հնգյակում են ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ մոտ 1,16 մլրդ. դրամ (20-րդ տեղ), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ մոտ 1 մլրդ. դրամ (21-րդ տեղ), Արդշինբանկը՝ 928,5 մլն. դրամ (27-րդ տեղ), Ամերիաբանկը՝ 856,3 մլն. դրամ (31-րդ տեղ), HSBC-Բանկ Հայաստանը՝ 849,8 մլն. դրամ (32-րդ տեղ)։

Խոշորագույն հարկատուների առաջին հարյուրյակում ներառվել են Հայբիզնեսբանկը՝ մոտ 659,6 մլն.  դրամ (39-րդ տեղ), Ինեկոբանկը՝ մոտ 586,9 մլն.  դրամ (46-րդ տեղ), Յունիբանկը՝ 562,58 մլն. դրամ (49-րդ տեղ), Արարատբանկը՝ 450,1 մլն. դրամ (59-րդ տեղ), Անելիք բանկը` 403 մլն. դրամ (69-րդ տեղ), Կոնվերս բանկը՝ 364,9 մլն. դրամ (73-րդ տեղ):Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը` 320,1 մլն. դրամ (82-րդ տեղ):

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2015թ.-ի հունվար-մարտին  պետբյուջե են վճարել ավելի քան 152,3 մլրդ դրամ՝ 2014թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 154,3 մլրդ դրամի դիմաց (1,3 տոկոսի անկում): ($1 –ը` 478,26 դրամ) –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img