Հայաստանի ամենաշահութաբեր ՎԿ–ների վարկանիշը 2015 թ.–ի առաջին եռամսյակի տվյալներով

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը 2015 թ.–ի առաջին եռամսյակում իրականացրած գործունեության արդյունքներով։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` երկրում գործող բոլոր վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը հունվար–մարտին կազմել է  2 030,7 մլն դրամ` տարվա ընթացքում ավելանալով 17,2 տոկոսով։

Մարտի վերջի տվյալներով` Հայաստանում գործում է 32 վարկային կազմակերպություն, որից 22–ն ավարտել են առաջին եռամսյակը 2 518,8 մլն դրամի շահույթով։ Միաժամանակ մնացած տասի վնասները կազմել են 488,1 մլն դրամ, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ 139 մլն դրամի վնաս էր կրել միայն 6 ընկերություն։

Հատկանշական է, որ հայկական վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2014 թ.–ի արդյունքում կազմել է 7 909,5 մլն դրամ` տարվա ընթացքում ավելանալով 27,3 տոկոսով։ Միաժամանակ  գործող 32 ՎԿ–ներից 28–ը գրանցել են շահույթ, իսկ մնացած չորսի վնասները կազմել են 313,3 մլն դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն` 2015 թ.–ի առաջին եռամսյակում իրականացրած գործունեության արդյունքում շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում են «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ–ն, «Ֆաստ Կրեդիտ» ՈւՎԿ–ն, «Արեգակ» ՈւՎԿ–ն, «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ–ն և «Կամուրջ» ՈւՎԿ–ն։ Նրանց բաժին է ընկել Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն շահույթի մոտ 79,6 տոկոսը կամ 2 005,7 մլն դրամը։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշում 2015 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված շահույթի մեծությամբ, 2014 թ.–ի առաջին եռամսյակի պես, առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ–ն, որի զուտ շահույթը կազմել է 848,9 մլն  դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3 անգամ։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է «Ֆաստ կրեդիտ» ՈւՎԿ–ն` 381,2 մլն դրամի շահույթով։ Միաժամանակ այս ՎԿ–ի շահույթը, 2014 թ.–ի առաջին եռամսյակի համեմատ, ավելացել է գրեթե 16,3 անգամ (23,3 միլիոնից)։

Վարկանիշի երրորդ հորիզոնականում է «Արեգակ» ՈւՎԿ–ն, որի շահույթը 2015 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 330,8 մլն դրամ` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 19,8 տոկոսով։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ–ն զբաղեցնում է «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի չորրորդ հորիզոնականը։ Այս կազմակերպության շահույթը կազմել է 238,7 մլն դրամ` 2014 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 167,3 մլն դրամի համեմատ։

Վարկային կազմակերպությունների առաջատար հնգյակը եզրափակում է «Կամուրջ» ՈւՎԿ–ն, որի համախառն շահույթը հունվար–մարտին կազմել է մոտ 206,1 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 1,4 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով` շահույթի ամենամեծ աճն այս տարվա առաջին եռամսյակում ՎԿ–ների շրջանում գրանցել է «Յունիլիզինգ» ընկերությունը` 2,75 մլն դրամ` 2014 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 94 հազար դրամի համեմատ (22–րդ հորիզոնական)։ Իսկ այս ցուցանիշի ամենամեծ անկումը գրանցվել է «Կրեդիտ կորպ» ՈւՎԿ–ն` եռամսյակն ամփոփելով 10 մլն դրամի վնասով` նախորդ տարվա առաջին եռամսյակում գրանցված 831 հազար դրամի շահույթի համեմատ (23–րդ հորիզոնական)։

Վարկային կազմակերպությունների զուտ շահույթի ցուցանիշի վարկանիշը կազմելու համար աղբյուր է ծառայել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները» տեղեկագիրը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img