Հայաստանում վարկատեսակների պահանջարկը II եռամսյակում կաճի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 2015 թվականի երկրորդ եռամսյակում ակնկալում է բոլոր վարկատեսակների պահանջարկի ավելացում, ասվում է «Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա գնաճի վերաբերյալ 2015 թվականի երկրորդ եռամսյակի և առաջին եռամսյակում ԴՎՔ ծրագրի կատարման հաշվետվությունում»։

Ըստ ՀՀ բանկերի  վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող  վարկերի  պայմանների  վերաբերյալ  2015  թ.  առաջին  եռամսյակի    հարցման    արդյունքների՝   եռամսյակում    ընդհանուր    առմամբ

դիտվել  է  վարկավորման ընթացակարգերի  տրամադրման  պայմանների  խստացում,  որը  կանխատեսվում  էր  դեռևս  նախորդ  հարցման
արդյունքներով։

Ընթացակարգերի  խստացման  հիմնական  գործոններն են՝ տնտեսական    ակտիվության    դանդաղումը    և    հաճախորդների վարկարժանությանն առնչվող խնդիրները:

«2015թ.      երկրորդ      եռամսյակում սպասվում      է      բոլոր վարկատեսակների   նկատմամբ   պահանջարկի   աճ,   իսկ   Կենտրոնական բանկի   կողմից ծրագրային          վարկավորման          ուղղությամբ          իրականացվող միջոցառումները,

ըստ ամենայնի, կնպաստեն, որպեսզի վարկավորման  պայմանները խստացվեն»,– նշվում է հաշվետվությունում։

ԿԲ–ի տվյալներով` տարեսկզբից հայկական բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված համախառն վարկերը նվազել են 3.6 տոկոսով` կազմելով 2 015.2 մլրդ դրամ։ Հարկ է նշել, որ վարկավորման ծավալի կրճատում է դիտվում երրորդ ամիսն անընդմեջ, մասնավորապես, հունվարին դեկտեմբերի համեմատ վարկերը կրճատվել են 1.9 տոկոսով, փետրվարին` 2.5 տոկոսով, իսկ արդեն մարտին` 3.6 տոկոսով։

Վարկավորման ծավալի կրճատումը հաշվետու ժամանակահատվածում 2014 թվականի դեկտեմբերին դրամի կտրուկ արժեզրկման հետևանք էր և, հիմնականում, Կենտրոնական բանկի որոշ նորմատիվների, այդ թվում` պարտադիր պահուստավորման նորմատիվի բարձրացման հետևանք։ Դրամային լիկվիդայնության պակասի հետևանքով հայկական որոշ բանկեր, մասնավորապես, 2015 թվականի հունվարին սահմանափակել են վարկավորումը` վարկեր տրամադրելով միայն սեփական հաճախորդներին, իսկ որոշները` պարզապես խստացրել են տրամադրման պայմանները։

Բացի այդ, իրավիճակն արտացոլվել է նաև կարճաժամկետ վարկերի վրա, մասնավորապես, Հայաստանի բանկերի` մինչև մեկ տարի ժամկետով դրամային տոկոսադրույքները տարեսկզբի համեմատ աճել են 2.85 տ.կ.–ով` մինչև 19.11 տոկոս։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img