Fitch–ը Արդշինբանկին արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» վարկանիշ է շնորհել

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունն հունիսի 17-ին Արդշինբանկ ՓԲԸ-ին շնորհել է արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) «B+» վարկանիշ` բացասական հեռանկարով:

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:

«Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն արդեն ունի միջազգային երկու վարկանիշ (Moody’s և Fitch)»,– նշված է հաղորդագրությունում։

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն (ավելի վաղ` «Արդշինինվեստբանկ», վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014 թվականի նոյեմբերի 31–ին) գրանցվել է 2003 թվականի փետրվարին։ «Արդշինբանկ» ՓԲԸ–ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայում Բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից մեկն է հանրապետությունում:

Բանկի ակտիվները 2015թ.–ի առաջին եռամսյակում կազմել են 370,1 մլրդ դրամ (1 տոկոսի աճ), պարտավորությունները` 321,9 մլրդ դրամ (0,8 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 48,2 մլրդ դրամ (2,3 տոկոսի աճ), իսկ վարկային ներդրումները` մոտ 239,1 մլրդ դրամ (8,7 տոկոսի աճ)։ Միաժամանակ բանկի զուտ շահույթը 2015թ.–ի առաջին եռամսյակում կազմել է մոտ 725,6 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img