ՀՀ կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» հասկացությունից հանել ԿԲ–ի պարտքը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ քննարկում է կառավարության ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, որոնցով նախատեսվում է «պետական պարտք» հասկացությունից բացառել Կենտրոնական բանկի պարտքը։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ըստ գործող օրենքի` Հայաստանի պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ–ի 60 տոկոսը, իսկ առաջարկվող փոփոխություններով` այդ սահմանափակումը տարածվելու է միայն կառավարության պարտքի վրա։

Կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր պատգամավորների շրջանում, ովքր կարծում են, որ օրինագծի նպատակն է ներգրավել նոր վարկեր։ Այսպես, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հայտարարել է, որ օրենքի նման արագ փոփոխությունը միայն նշանակում է, որ Հայաստանի պետական պարտքը մոտենում է ծայրահեղ կետի, ինչից հետո պետությունը կարող է համարվել ոչ վարկունակ։

«Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով, դատելով օրինագծից` «իրավիճակն այնքան վատ է, որ կառավարությունը ստիպված է արմատական միջոցներ ձեռնարկել պարտքերի ավելացման համար»։

Ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի կանխատեսմամբ` հանրապետության պետական պարտքը 2015 թ.–ի արդյունքում կկազմի 4,8–4,9 մլրդ դոլար։ Նրա խոսքերով` 2014 թ.–ը Հայաստանն ավարտել է 4,4 մլրդ դոլարի պետական պարտքով, իսկ ՀՆԱ–ի պետական պարտքի հարաբերակցությունը կազմել է 40,4 տոկոս։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

UATE Expo–ի ավելի քան 763 մլն դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում

Ներդրողները օգոստոսի 31-ից հնարավորություն ունեն մասնակցելու «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին

Cube Invest-ը հայտարարում է 5 մլրդ դրամի դրամային պարտատոմսերի տեղաբաշխման մասին

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 11-ից

Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում

Յունիբանկը նոր ակցիա է մեկնարկել Arca «U-Teenager» քարտապանների համար, որի գլխավոր մրցանակը 1 500 000 ՀՀ դրամ է՝ արտերկրի առաջատար համալսարաններից մեկում ամառային կրթական ծրագրին մասնակցելու համար։

ML Fashion-ի 500 մլն դրամի պարտատոմսերը ցուցակվել են AMX-ում (ՎԻԴԵՈ)

Հայկական նորաձևության մանրածախ շուկայում գործող «ML FASHION» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում:

Հայաստանը ՕՊԵԿ-ի հիմնադրամից կստանա 80 մլն եվրոյի վարկ՝ տնտեսական վերափոխման ծրագրի շրջանակում

Կառավարությունն այսօրվա նիտում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» 80 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img