Wed, 18 February
6.1 C
Yerevan
USD: 376.83 RUB: 4.91 EUR: 446.28 GEL: 140.74 GBP: 512.34

Անելիք Բանկը գործարկել է Anelik Mobile Banking հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը գործարկել է Anelik Mobile Banking հավելվածը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Նոր հավելվածի միջոցով բանկի «Բանկ-Հաճախորդ» ծառայությունից օգտվող թե’ ֆիզիկական և թե’ իրավաբանական անձինք այսուհետ կարող են օպերատիվ կերպով իրենց սմարթֆոնների և պլանշետների միջոցով ստանալ հաշվի շարժի, ավանդների և վարկերի ընթացիկ կարգավիճակի, վարկերի մարումների գրաֆիկի, կատարված գործառնությունների, փոխարժեքների, իրենց մոտակա բանկոմատների և Բանկի մասնաճյուղերի մասին տեղեկատվությունը։

Ինչպես նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ –ի PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, Anelik Mobile Banking հավելվածն ամբողջովին ինտեգրված է մեր Բանկի «Բանկ-Հաճախորդ» համակարգի հետ։ Նրա խոսքով` օգտվող հաճախորդները կարող են առանց լրացուցիչ գրանցման, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված, բեռնել այն համապատասխան օնլայն խանութից ամբողջովին անվճար և ակտիվացնել իրենց հեռախոսում։

««Anelik Mobile Banking-ը ևս մի հարմարավետ գործիք կարող է դառնալ մեր հաճախորդների համար: Այս հավելվածի միջոցով հնարավոր է սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ և հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական հիշեցումներ», – նշել է Մարտիրոսյանը։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990թ.–ի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Լիբանանի առաջատար բանկերից մեկը` «Credit Bank S.A.L.»–ը, 2009թ.–ի հուլիսին ձեռք է բերել բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը` դառնալով բանկի ռազմավարական և հիմնական բաժնետերը։ 2012թ.–ին «Credit Bank S.A.L.»–ի մասնաբաժինը դարձել է 89,95 տոկոս, իսկ 2013թ.–ին «Credit Bank S.A.L.»–ը համախմբել է «Անելիք բանկ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի 100 տոկոսը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Օնլայն վարկ՝ Byblos Mobile-ով․ մինչև 10 մլն դրամ՝ մի քանի րոպեում

Բիբլոս Բանկ Արմենիան գործարկել է օնլայն վարկավորման համակարգ՝ հնարավորություն տալով հաճախորդներին դիմելու և ստանալու առցանց ֆինանսավորում մի քանի րոպեում

Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ (ՎԻԴԵՈ)

Նախաձեռնությունը նպատակ ունի իրազեկել բոլորին կամավոր արյունատվությանը մասնակցելու կարևորության մասին

ԿԲ–ն սահմանել է անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր որոշ տնտեսվարողների համար

ԿԲ խորհուրդը ընդունել է որոշում, որով սահմանվում են անկանխիկ գործառնությունների, մասնավորապես՝ ֆիզիկական POS տերմինալներով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը՝ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար

Բանկային համակարգը կայուն է, բավականին կապիտալիզացված, սպասվում է դրական ազդեցություն TRIPP–ի շրջանակում․ ՀԲՄ ղեկավար

2.2 տրիլիոն դրամ միայն բանկերի սեփական կապիտալն է կազմում, և իրացվելիության ցուցանիշները նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա, հայտնել է ՀԲՄ ղեկավարը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․07 կետով և կազմել 449․99 դրամ, ռուբլին նվազել է 0․0079 կետով և կազմել 4․8812 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img