HSBC Բանկ Հայաստանը առաջին եռամսյակում ապահովել է առևտրային ֆինանսավորման 104 տոկոսանոց աճ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանի ֆինանսական առևտրի ծառայությունների ծավալները 2015 թ.–ի առաջին եռամսյակում ավելացել են 104 տոկոսով`հասնելով 19,5 մլրդ դրամի, իսկ առևտրային ֆինանսավորումից ստացված եկամուտներն ավելացել են 41 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց բանկի առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանը։

«Չնայած Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալի ավելի քան 30 տոկոսով կրճատմանը` բանկը գրանցել է առևտրային ֆինանսավորման ծավալների բարձր աճ, ինչի մասին վկայում են առաջին եռամսյակի ցուցանիշները», – ասաց նա։

Նրա խոսքով` հիմնական վաստակը Բանկի և HSBC խմբի ուժեղ կողմերն են։

Մարգարյանը նշեց, որ Հայաստանում հիմնական պահանջարկը բաժին է հասնում առևտրային ֆինանսավորման պարզ գործիքներին` ակրեդիտիվներին, երաշխիքներին և ինկասոյին և փոքր քանակով` ֆակտորինգին։

Նա նաև ասաց, որ հայ հաճախորդների շրջանում բարձր պահանջարկ են վայելում փաստաթղթային ակրեդիտիվները։ Մարգարյանը, մասնավորապես, տեղեկացրեց, որ նախորդ տարվա ապրիլից մինչ օրս բանկը թողարկել է 42 մլն դոլարի փաստաթղթային ակրեդիտիվներ, իսկ 2014 թ.–ի արդյունքում գրանցվել է 300 տոկոսի աննախադեպ աճ  այս գործիքի գծով։

Բանկի ներկայացուցիչը նշեց, որ այսօր Հայաստանի արտաքին առևտրի միայն 5 տոկոսն է ֆինանսավորվում բանկերի առևտրային ֆինանսավորման գործիքների միջոցով, այդ պատճաոռվ հայկական բանկերն ունեն աճի և այդ ոլորտ հաճախորդներ ներգրավելու բավականին մեծ ներուժ։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:

2015 ապրիլի 1–ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 286 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 47,8 մլրդ դրամ, վարկային ներդրումներհ` 175,5 մլրդ դրամ ($1-475,63 դրամ)։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել, մինչդեռ դոլարը փոքր-ինչ աճել է. ԿԲ

2026 թվականի հուլիսի 14-ի դրությամբ,  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հուլիսի 13-ի համեմատ աճել է 0.05 կետով՝ հասնելով 366.74 դրամի։

Armbanks Weekly Digest: Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հուլիսի 6–12)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է տարեկան գնաճի արագացման և պետական ու կորպորատիվ արժեթղթերի շուկայում ակտիվության ազդեցության ներքո

Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր  (ՎԻԴԵՈ)

Իդրամն ու «Ծնողական համայնք» ՀԿ-ն համագործակցում են արդեն երկրորդ տարին՝  նպատակ ունենալով աջակցել ընտանիքներին և նպաստել ավելի գիտակից ու ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը։

ՀՀ ԿԲ–ում նշել են գնաճի վրա ազդող հինգ հիմնական գործոնները

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը CivilNet-ին տված հարցազրույցում թվարկել է երկրում գնաճի վրա ազդող հինգ գործոնները։

Հայաստանը ՎԶՄԲ–ից կստանա 284,4մլն դոլար տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման և հիփոթեքային շուկայի զարգացման նպատակով

Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 284.4 մլն ԱՄՆ դոլար, նպատակաուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img