Հայաստանի առևտրային բանկերի կապիտալն առաջին կիսամյակում աճել է 5,4% մինչև 502,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կապիտալը 2015 թվականի առաջին կիսամյակում, 2014 թվականի նույն ժամանակահատվածի  համեմատ, աճել է 5,4%` կազմելով 502,6 մլրդ դրամ։ Այսպիսի տվյալներ են բերվում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր»  եռամսյակային տեղեկագրում։

Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակաշրջանում կապիտալի աճը հիմնականում պայմանավորված է մի շարք բանկերի կանոնադրական կապիտալի ավելացումով։

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության` երկրորդ եռամսյակի արդյունքների համաձայն կապիտալի մեծությամբ առաջատարն է ԱԿԲԱ—ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 54.9 մլրդ դրամ ցուցանիշով` որը տարեսկզբի համեմատ ավելացել է 1.3%–ով։

Կապիտալի ծավալով երկրորդ տեղում է HSBC Հայաստանի բանկը 49.9 մլրդ դրամ ցուցանիշով (աճ 6.3%)։

Հաջորդը Արդշինբանկն է մոտ 48.8 մլրդ դրամ ցուցանիշով (աճ 3,6%), Ամերիաբանկը` շուրջ 45.2 մլրդ դրամ (շուրջ 6,8% աճ) և ՎՏԲ Բանկը (Հայաստան)` շուրջ 29,6 մլրդ դրամ (3,5% նվազում)։

Հարկ է նշել, որ 2015 թվականի առաջին կիսամյակի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի հիմնական ցուցանիշներն անկում են արձանագրել, մասնավորապես, բանկերի համախառն ակտիվները տարեսկզբի համեմատ նվազել են 3,62%` մինչև 3267 մլրդ դրամ, պարտավորությունները`  5,1% (մինչև 2 764,3 մլրդ դրամ), վարկային ներդրումները` 4,53% (մինչև 2 069,2 մլրդ դրամ) և հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 1% (մինչև 1 678,7 մլրդ դրամ)։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2015 թվականի հունվար–հունիս ամիսներին կազմել է 8129.9 մլն դրամ` 2014 թվականի նույն ժամանակահատվածի 17816.5 մլն դրամի դիմաց` նվազելով 54,37%. ($1 – 477.90 դրամ)։

Ներկա պահին Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img