Առէկսիմբանկի աշխատակիցը զբաղեցրեց 3-րդ տեղը Բանկային աշխատողի օրը շախմատի ամենամյա առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցը զբաղեցրեց 3-րդ տեղը Բանկային աշխատողի օրը Երևանի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ կազմակերպված շախմատի ամենամյա առաջնությունում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Առէկսիմբանկի Վճարային քարտերի վարչության Հաճախորդների աջակցման խմբի մասնագետ Տիգրան Գյոզալյանը զբաղեցրեց պատվավոր երրորդ տեղը: Սա թվով 10-րդ առաջնությունն էր, որին մասնակցում էին ինչպես անվանի մարզիչներ, շախմատի սիրողական միջազգային առաջնության հաղթողներ, այնպես էլ տաղանդավոր երիտասարդներ, շախմատի երկրպագուներ: Այս տարի առաջնությանը մասնակցեց թվով 86 մարդ:

«Ինձ համար մեծ պատիվ է մրցանակային տեղ զբաղեցնել նման բարձր կարգի մրցույթում», – նշեց Տ. Գլոզալյանը Առէկսիմբանկի մամլո ծառայությանը տված հարցազրույցում: «Մասնակցեցի արագ շախմատի անհատական առաջնությանը, որի 8 տուրից 6-ը հաղթեցի, մեկը խաղացի ոչ-ոքի և մեկին էլ ընկավ խաղային ժամացույցի դրոշակը` ժամանակս չբավարարեց»,– ասաց նա։

Տ. Գյոզալյանի խոսքերով` նա շախմատով սկսել է զբաղվել 6 տարեկանից, ունի 1-ին կարգ:

«Մանկուց սիրել եմ շախմատը, խաղացել եմ մեծ շախմատիստների հետ, նույնիսկ աշխարհի չեմպիոն, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ կրտսեր Տիգրան Պետրոսյանի հետ: Հետագայում կյանքն այնպես դասավորվեց, որ շախմատն անցավ հետին պլան: Եվ հիմա ես նորից վերադարձել եմ այս խաղի հետաքրքիր ու գեղեցիկ աշխարհը: Ինձ ընդունեցին ու աջակցեցին հայտնի շախմատիստները, և երջանիկ եմ, որ հայտնվել եմ հաղթողների թվում: Հուսով եմ` հաջորդ տարի ոչ միայն կամրապնդեմ արդյունքները, այլև էապես կբարելավեմ այն», – եզրափակեց Գյոզալյանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img