«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը համալրվել է 1.88 մլրդ ՀՀ դրամով

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի բաժնետեր լիբանանյան «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ն Անելիք Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 1.88 մլրդ ՀՀ դրամով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` միջոցներն ուղղվելու են բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը, զարգացման տեմպերի պահպանմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների փաթեթի ավելացմանը:

«Ինչպես կանոնադրական կապիտալի անցած տարվա 1 մլրդ ՀՀ դրամով ավելացումը, այնպես էլ այս համալրումը հնարավորություն կտան Անելիք Բանկին ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսականին, իրականացնել առավել լայնածավալ ու դիվերսիֆիկացված վարկավորում, ներգրավել նոր հաճախորդներ, ինչպես նաև ընդլայնել մասնաճյուղերի ցանցը», – նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Միաժամանակ Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ բանկը, ունենալով Լիբանանի խոշորագույն բանկերից մեկի` Կրեդիտ Բանկի, աջակցությունը, կարող է լուծել նաև իր առջև ծառացած այլ հավակնոտ և հեռանկարային ծրագրեր։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։

Բանկի ակտիվները 2015 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել են ավելի քան 90 մլրդ դրամ (3,4 տոկոսի աճ), պարտավորությունները` 76,6 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ)։ Միաժամանակ բանկի զուտ վնասը 2015 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 1,2 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 480,9 մլն դրամի վնասի համեմատ ($1-481,04 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img