«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը համալրվել է 1.88 մլրդ ՀՀ դրամով

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի բաժնետեր լիբանանյան «Կրեդիտ Բանկ Ս.Ա.Լ.»-ն Անելիք Բանկի կանոնադրական կապիտալն ավելացրել է 1.88 մլրդ ՀՀ դրամով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` միջոցներն ուղղվելու են բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը, զարգացման տեմպերի պահպանմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների փաթեթի ավելացմանը:

«Ինչպես կանոնադրական կապիտալի անցած տարվա 1 մլրդ ՀՀ դրամով ավելացումը, այնպես էլ այս համալրումը հնարավորություն կտան Անելիք Բանկին ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսականին, իրականացնել առավել լայնածավալ ու դիվերսիֆիկացված վարկավորում, ներգրավել նոր հաճախորդներ, ինչպես նաև ընդլայնել մասնաճյուղերի ցանցը», – նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Միաժամանակ Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ բանկը, ունենալով Լիբանանի խոշորագույն բանկերից մեկի` Կրեդիտ Բանկի, աջակցությունը, կարող է լուծել նաև իր առջև ծառացած այլ հավակնոտ և հեռանկարային ծրագրեր։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։

Բանկի ակտիվները 2015 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել են ավելի քան 90 մլրդ դրամ (3,4 տոկոսի աճ), պարտավորությունները` 76,6 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ)։ Միաժամանակ բանկի զուտ վնասը 2015 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է մոտ 1,2 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 480,9 մլն դրամի վնասի համեմատ ($1-481,04 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

Ռուսաստանը կխստացնի ԵԱՏՄ երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու դուրսբերման սահմանափակումները

ՌԴ նախագահի հրամանագիրը, որն ապրիլի 1-ից սահմանափակումներ է մտցրել Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ կանխիկ ռուբլու և ոսկու արտահանման վրա, շուտով կխստացվի, քանի որ դա պահանջում է պրակտիկան

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, ռուբլու և դոլարի փոխարժեքները նվազել են. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  2026 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img