«Անելիք բանկի» վարկային պորտֆելը 2015 թ.–ին ավելացել է 5,33%–ով

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկի» վարկային պորտֆելը 2015 թ.–ին ավելացել է 5,33 տոկոսով և կազմել 61,738 մլրդ դրամ` միջին բանկային ցուցանիշի 0,69 տոկոսանոց աճի դեպքում, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Անելիք բանկի» ֆինանսական տնօրեն, վարչության անդամ Ռուբեն Մելիքյանը։

«Մենք նախատեսում ենք 2016 թ.–ին ավելացնել վարկային պորտֆելն այդ թվում նաև ապրանքային գծի ընդլայնման հաշվին ավելի ճկուն և հաճախորդների համար ավելի հարմար պրոդուկտների միջոցով ինչպես մանրածախ հաճախորդների, այնպես էլ միկրո և ՓՄՁ հատվածի համար», – ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` բանկում ժամկետանց վարկերի մասնաբաժինը վերահսկելի և սպասելի է` հաշվի առնելով նաև շուկայում տիրող իրավիճակը, և «այս հարցում չկա մտահոգություն կամ բացասական սպասումներ»։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։

Անելիք բանկի ակտիվները 2015 թ.–ի վերջին կազմել են 91,87 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ), պարտավորությունները` 74,6 մլրդ դրամ (2,75 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 17,2 մլրդ դրամ (19,65 տոկոսի աճ), կանոնադրական կապիտալը` 17,18 մլրդ դրամ (12,29 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 61,7 մլրդ դրամ (5,3 տոկոսի աճ), շահույթը` 733,8 մլն դրամ (119 տոկոսի աճ) ($1 – 494,63 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img