Fri, 23 May
18.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15
spot_img

«Անելիք բանկի» զուտ շահույթը 2015 թ.–ի արդյունքում գրեթե կրկնապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք բանկի» զուտ շահույթը 2015 թ.–ի արդյունքում գրեթե կրկնապատկվել է և կազմել 734 մլն դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Անելիք բանկի» ֆինանսական տնօրեն, վարչության անդամ Ռուբեն Մելիքյանը։

Այս ցուցանիշով բանկը զբաղեցնում է 10–րդ տեղը 21 բանկերի շրջանում` բարելավելով իր դիրքերը 4 կետով։

«Բանկի ROE ցուցանիշը 2015 թ.–ի արդյունքում գերազանցում է 5 տոկոսը, սակայն հետագա տարիներին նախատեսվում է զգալիորեն լավացնել այս ցուցանիշը», – ասաց Մելիքյանը։

Ինչ վերաբերում է բանկի ակտիվներին, ապա ֆինանսական տնօրենը նշեց, որ «Անելիք բանկի» ընդհանուր ակտիվները տարվա ընթացքում ավելացել են 5,5 տոկոսով` գերազանցելով միջբանկային ցուցանիշը, որը 2015 թ.–ի արդյունքում կազմել է 4,67 տոկոս։

«Այս ամենը բանկի համակարգված և հետևողական քաղաքականության, ռիսկերի ժամանակին բացահայտման և արդյունավետ կառավարման արդյունքն է», – ասաց Մելիքյանը։

Նա ընդգծեց, որ վերջին երկու տարում բանկն ամրապնդում է իր դիրքերը շուկայում և հանդես է գալիս որպես մրցունակ ֆինանսական կառույց` մշակելով նոր պրոդուկտներ և ծառայություններ, ապահովելով որակյալ սպասարկում ռեսուրսների օպտիմալացման հաշվին։

Խոսելով ծրագրերի մասին` նա ընդգծեց, որ բանկն ակտիվորեն զարգացնելու է մանրածախ վարկավորումը`միաժամանակ շեշտադրելով միկրո և ՓՄՁ վարկավորումը։

«Նախորդ տարի բացվեց մասնաճյուղերից մեկը Տիգրան Մեծ փողոցի վրա, այս տարի մենք արդեն բացել ենք մեկ մասնաճյուղ Էրեբունիում և նախատեսում ենք արդիականացնել մյուսները, ինչպես նաև փոխել մի շարք մասնաճյուղերի գտնվելու վայրը` որակն ու ցանցի ծածկույթն ավելացնելու համար», – ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով` փետրվարի 29–ին բանկի Շենգավիթի մասնաճյուղի հաճախորդները կսպասարկվեն «Էրեբունի» մասնաճյուղում, «Կենտրոն» մասնաճյուղի հաճախորդները` Տիգրան Մեծ փողոցում գտնվող մասնաճյուղում, իսկ «Արաբկիր» մասնաճյուղը մարտի 7–ից կգործի Կոմիտաս 56/160 հասցեով։

«Անելիք բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։

Անելիք բանկի ակտիվները 2015 թ.–ի վերջին կազմել են 91,87 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ), պարտավորությունները` 74,6 մլրդ դրամ (2,75 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 17,2 մլրդ դրամ (19,65 տոկոսի աճ), կանոնադրական կապիտալը` 17,18 մլրդ դրամ (12,29 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 61,7 մլրդ դրամ (5,3 տոկոսի աճ), շահույթը` 733,8 մլն դրամ (119 տոկոսի աճ) ($1 – 494,63 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի հունվարին աճել է՝ հասնելով 12,9 մլրդ դոլարի

2024 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 12 842,240 մլն դոլար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img