«Յունիբանկի» բաժնետոմսերը ընդգրկվեցին B ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի փետրվարի 10-ին «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը (UNIB), որոնց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից շնորհվել է AMUNIBS10ER5 ծածկագիրը, ցուցակվեցին և ընդգրկվեցին բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գործընթացը հնարավորություն տալիս սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում, ինչպես նաև թույլատրվում է դրանցով հասցեական և ռեպո գործարքների կնքումը:

Հատկանշական է, որ «Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որը բորսայում նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում և ցուցակեց դրանք B հարթակում:

Այս հարթակում ցուցակվելու համար ընկերությունը պետք է բավարարի մի շարք պահանջների, այդ թվում`բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%:

Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությամբ:

Բանկի գործունեությունն ուղղված է բանկային ծառայությունների հասանելիության ապահովմանը բնակչության լայն շրջանակների համար և փոքր ու միջին բիզնեսի խթանմանը: Այսօր «Յունիբանկը» ներկայացված է գլխամասային գրասենյակով, 45 մասնաճյուղերով և 50 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի միակ բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ Բանկի ակտիվները 2015 թ.–ի կազմել են 158,5 մլրդ դրամ, պարտականությունները` 135,6 մլրդ դրամ, կապիտալը` 22,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 110,2 մլրդ դրամ։ Բանկի շահույթը 2015 թ.–ին կազմել է 493,2 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Թվային ֆինանսական ծառայությունների զարգացումն այսօր ենթադրում է ոչ միայն գործող բանկային պրոդուկտների կատարելագործում, այլև մասնագիտացված հարթակների ստեղծում, որոնք ֆինանսական ծառայությունները դարձնում են ավելի արդյունավետ և հասանելի։

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

Առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել է ավելի քան 1,85 մլն շահառու, փոխհատուցումների ծավալը գերազանցել է 150 մլրդ դրամը. ԱՆ

Հայաստանում այս պահի դրությամբ առողջության ապահովագրության համակարգում ներառված է 1 մլն 815 հազար շահառու, փոխհատուցումները գերազանցել են 150 մլրդ դրամը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

ՀՀ-ն առաջարկել է ՎԶԵԲ-ին ընդլայնել ՓՄՁ-ների աջակցությունը՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվել են առաջ մղել համագործակցության օրակարգը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img