Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը գերազանցել է 9 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2016 թ.-ի փետրվարի վերջին աճել է մինչև 9,18 տոկոս` 2015 թ.-ի սկզբից հասնելով առավելագույն ցուցանիշի, նշվում է Հայաստանի ԿԲ-ի կայքում:

Հարկ է նշել, որ ողջ 2015 թ.-ի ընթացքում առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մեծության ցուցանիշը ոչ միանշանակ միտում ուներ` տատանվելով 6,18–8,23 տոկոսի սահմաններում:

Սակայն, 2016 թ.-ի սկզբից սկսեց նկատվել ցուցանիշի աճի հստակ միտում: Այսպես, 2015 թ.-ի դեկտեմբերի վերջին չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է 6,98 տոկոս, հունվարի վերջին այս ցուցանիշը աճել է 0,97 տ.կ.–ով` հասնելով 7,95 տոկոսի: Ցուցանիշի աճի միտումը պահպանվել է ընդհուպ մինչև 2016 թ.-ի փետրվարի վերջը` աճելով 1,23 տ. կ.–ով և հասնելով 9,18 տոկոսի:

Ընդ որում, Հայաստանի ռեզիդենտների չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2016 թ.-ի փետրվարի վերջին կազմել է 9,08 տոկոս:

Չաշխատող ակտիվների ամենամեծ մասնաբաժինը 2016 թ.-ի փետրվարի վերջին բաժին է հասել սպառողական վարկերին` 1,79 տոկոս (0,03 տ.կ.–ի աճ):

Միաժամանակ հաշվետու ամսվա ընթացքում մշակող արդյունաբերության ոլորտում չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը կազմել է 1,46 տոկոս (0,24 տ.կ.–ի աճ), առևտրի ոլորտում` 1,31 տոկոս (0,25 տոկոսի աճ), գյուղատնտեսության ոլորտում ` 0,9 տոկոս (0,2 տ.կ.–ի աճ), շինարարության ոլորտում` 0,80 տոկոս (0,24 տ.կ.–ի աճ):

Ընդ որում, չաշխատող ակտիվները ֆինանսական ոլորտում գրեթե բացակայում են:

Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2016 թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 3 472,5 մլրդ դրամ:

ԿԲ տվյալներով, Հայաստանում 2016 թ.-ի փետրվարի դրությամբ գրանցված է 21 առևտրային բանկ (1 դոլարը – 483,48 դրամ): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img