Հայաստանում ՀՆԱ աճը 2016 թ.-ին կգերազանցի 3 տոկոսը. էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում էկոնոմիկայի աճը 2016 թ.-ին կկազմի ավելի քան 3 տոկոս, երեքշաբթի լրագրողներին ասաց հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարցին, թե արդյո՞ք կստացվի հասնել պետական բյուջեում ամրագրված ՀՆԱ աճին` Մինասյանը նշեց, որ այդ ցուցանիշը միանշանակ ապահովված կլինի, սակայն «այսօրվա դրությամբ կան բոլոր պայմանները հասնելու ավելի քան 3 տոկոսանոց տնտեսական աճի»:

«Մարտական գործողությունները Ղարաբաղում վտանգներ և մարտահրավերներ են ստեղծում, սակայն դրանք չեն ազդի էկոնոմիկայի աճի վրա: Տնտեսության աճի ապահովման համար մենք պետք է կրկնակի-եռակի համախմբվածություն ցուցաբերենք, պետք է համախմբվենք` ներդրողներին գրավելու նպատակով», – հայտարարեց նախարարը:

Պետական բյուջեի տվյալների համաձայն, Հայաստանում 2016 թ.-ին նախատեսված է ՀՆԱ  2.2–տոկոսանոց աճ: ՀԲ վերջին կանխատեսման համաձայն, հանրապետությունում 2016 թ.-ին տնտեսական աճը կկազմի 1,9 տոկոս, ՎԶԵԲ-ը կանխատեսում է աճ 2-2,5 տոկոսի սահմաններում, Fitch-ը` մինչև 2 տոկոս աճ, Moody’s-ը կանխատեսում է Հայաստանում 2016 թ.-ին ՀՆԱ-ի աճի դանդաղեցում մինչև 2,2 տոկոս:

ԱՎԾ տվյալների համաձայն, Հայաստանում տնտեսական աճը 2015 թ.-ին կազմել է 3 տոկոս` պետբյուջեում ամրագրված 4,1 տոկոսի դիմաց։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img