SWIFT-ը հաստատել է հակերների ներխուժումը ցանց

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. SWIFT միջազգային վճարային համակարգը հաստատել է, որ հակերները ոչ միայն ներխուժել են իրենց մշակած ծրագրերից մեկը, այլ նաև օգտագործել են այն` ֆինանսական ցանցի ներսում հաղորդագրություններ ուղարկելու համար: Ցանցն աշխարհի հազարավոր բանկեր ամեն օր օգտագործում են միլիարդավոր դոլարներ փոխանցելու համար, գրում է forbes.ru-ն:

«SWIFT-ը բացահայտել է վերջերս կատարված կիբերմիջադեպեր, որոնց շրջանակում չարագործները համակարգի ներսում կամ համակարգից դուրս կարողացել են հաղորդագրություններ ուղարկել back գրասենյակներից, անձնական կամ աշխատանքային համակարգիչներից, որոնք միացված են եղել SWIFT-ի ցանցի տեղական ինտերֆեյսին», – մեջբերում է Reuters-ը իր համակարգի հաճախորդներին ուղարկված ծանուցումը:

SWIFT-ի ներկայացուցիչ Նատաշա Դետերանը հաստատել է գործակալությանը փաստաթղթի իսկությունը` չնշելով «կիբերմիջադեպերի» զոհերի անունները և չհրապարակելով ավելի վաղ չհայտարարած հարձակումների վնասի ծավալը:

SWIFT-ի հայտարարությունն առաջին խոստովանությունն է այն մասին, որ Բանգլադեշի ԿԲ-ի վրա կատարված փետրվարյան հարձակումը միակ դեպքը չէ: Այդ ժամանակ, հակերները, որոնց ինքնությունը դեռ չի հաստատվել, փորձել են Նյու Յորքի պետական պահուստային բանկում Բանգլադեշի ԿԲ-ի հաշվեհամարից իրականացնել 951 մլն դոլարի փոխանցում: Վճարումների հիմնական մասն արգելափակվել է, սակայն մոտ 81 մլն դոլարը փոխանցվել է Ֆիլիպիններում գտվող հաշվեհամարների վրա և ուղղվել տեղական խաղատներ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img