Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2016 թ.–ի առաջին եռամսյակի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի հերթական վարկանիշը 0216 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում։

Հարկ է նշել, որ վարկանիշավորումն իրականացվել է այդ ընթացքում գործող 20 բանկերի շրջանում։ Հիշեցնենք նաև, որ Ինեկոբանկը, նախորդ տարի ՊրոԿրեդիտ բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը գնելուց հետո, 2016 թ.–ի առաջին եռամսյակում ներկայացրել է միասնական հաշվետվություն։

Այսպիսով, 20 առևտրային բանկերի զուտ շահույթը 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 3 մլրդ դրամ` 2015 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 2,3 մլրդ դրամի համեմատ` ավելանալով 34 տոկոսով։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 20 գործող բանկերից (բացի ՊրոԿրեդիտ բանկից) 16–ը եղել են շահութաբեր։ Չորս բանկերի վնասները կազմել են 4,7 մլրդ դրամ` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում վնաս կրած յոթ բանկերի 6,3 մլրդ դրամի համեմատ։

«ԱՌԿԱ» գործակալության առաջին եռամսյակի վարկանիշի համաձայն` ամենաշահութաբեր բանկերի հնգյակում են Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու HSBC–Բանկ Հայաստանը։

Միաժամանակ նրա համախառն շահույթն այս տարվա երեք ամսում կազմել է 5,4 մլրդ դրամ` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 5,7 մլրդ դրամի համեմատ` կրճատվելով 6,3 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն` առաջատարների խումբը, 2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով, գլխավորել է Ամերիաբանկը, որի զուտ շահույթը կազմել է մոտ 1 195,8 մլն դրամ` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 18,7 տոկոսով։ Վարկանիշի երկրորդ տեղում Ինեկոբանկն է, որի ցուցանիշը կազմել է 1 172,2 մլն դրամ` ապահովելով 16 տոկոսի աճ։

Երրորդը Արդշինբանկն է, որի շահույթն ավելացել է 43,9 տոկոսով` հասնելով 1 126 մլն դրամի։ Չորրորդ հորիզոնականում ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է` 1 117,7 մլն դրամ շահույթով, որը, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 42,6 տոկոսով։

Առաջատարների հնգյակը եզրափակում է HSBC–Բանկ Հայաստանը, որի շահույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 55,2 տոկոսով` կազմելով մոտ 750 մլն դրամ։

Բանկերի զուտ շահույթի վարկանիշը կազմելու աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրն է։

Այդ տեղեկագիրն ու գործակալության մնացած տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար կարելի է դնել մարկետինգի բաժին  (е-mail: [email protected])։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով․ ԿԲ-ն նոր գործիք է ներկայացրել

ՀՀ կենտրոնական բանկը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, ներկայացրել է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բնակավայրերի մակարդակով դիտարկել տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական և բնական վտանգները

ՀՀ Կենտրոնական բանկը հորդորում է խուսափել «My Fin UCO»-ի ֆինանսական առաջարկներից

ՀՀ կենտրոնական բանկի կողմից  իրականացվող վերահսկողական մշտադիտարկումների ընթացքում բացահայտվել է, որ Facеbook սոցիալական ցանցում «My Fin UCO» անվանումով ներկայացող ընկերությունը հանդես է գալիս վարկերի տրամադրման առաջարկով

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին

Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img